10 գիտական գաղտնիք, որոնք բացատրություն չունեն

 

1. Ինչու են մարդիկ բաժանվում աջլիկների ու ձախլիկների

Գիտնականները լավ ուսումնասիրել են ինչու է մարդկանց մեծամասնությունը աջ ձեռքն ավելի հաճախ օգտագործում: Սակայն նրանք այդպես էլ չեն կարողացել բացատրել, թե այդտեղ ինչ մեխանիզմներ են գործում: Մարդկանց մեծամասնությունը՝ 70-95 տոկոսը աջլիկներ են, 5-30 տոկոսը՝ ձախլիկներ: Եվ կա ևս մի խումբ, որի երկու ձեռքն էլ հավասարապես զարգացած է: Թեև այս հարցում գիտնականների կարծիքները տարբերվում են:

Ապացուցված է, որ ձախլիկ կամ աջլիկ լինելու համար պատասխանատու են գեները, սակայն ձախլիկի գենը դեռ հստակ բացահայտված չէ: Բացի այդ, գոյություն ունեն ապացույցներ, որ շրջապատը ևս կարող է ազդել դոմինանտ ձեռքի ընտրության վրա: Այսպես, օրինակ, ուսուցիչները երեխաներին սովորեցնում են ավելի շատ աջ ձեռքից օգտվել:

 

2. Մեգաֆաունայի անհետացումը

Երկրի վրա գոյություն ունեցած հսկա կենդանիների ընդհանուր անվանումը մեգաֆաունա է: Այն անհետացել է 10 հազար տարի առաջ և գիտնականները բացատրություն չունեն, թե ինչու: Որոշ գիտնականներ գտնում են, որ դա տեղի է ունեցել կլիմայական փոփոխությունների հետևանքով, սակայն ապացույցներ չկան: Հաջորդ տեսությամբ պակասել է կերը: Սակայն գիտնականները Ալյասկայում լավ պահպանված մամոնտներ են հայտնաբերել, որոնց ստամոքսում ու նույնիսկ բերանում չմարսված կանաչի է եղել: Դա վկայում է, որ այդ կենդանիները ոչնչացել են փաստացիորեն ուտելու ընթացքում, բոլորը միանգամից: Իսկ թե ինչու է դա տեղի ունեցել` գիտնականներին հայտնի չէ:

 

3. Ինչու ենք երազներ տեսնում

Շատերը գտնում են, որ երազները պատահական պատկերներ ու ուղեղային իմպուլսներ են, մյուսները համոզված են, որ դրանք խոր իմաստ են պարունակում՝ ենթագիտակցական ցանկություններ, խնդիրներ ու տագնապներ են: Իսկ վերջնական բացատրություն այս հարցին չկա: Նույնիսկ այնպիսի տեխնիկաները, ինչպիսիք են հիպնոսն ու գիտակցված երազները, պատասխան չեն տալիս: Երազների ուսումնասիրությամբ զբաղվում է օնեյրոլոգիա գիտությունը: Այս ոլորտի գիտնականները համոզված են, որ երազները մարդու հոգեկանում թաքնված ինչ-որ գաղտնի բան են խորհրդանշում, իսկ թե ինչ՝ ոչ ոք չի կարող ասել:

 

4. Տիեզերական ոռնոց

2006 թվականին երիտասարդ աստղեր ուսումնասիրելու փորձի ժամանակ գիտնականները խնդրի առջև կանգնեցին. անհասկանալի, խորհրդավոր աղմուկը խանգարեց փորձարկմանը: Հետազոտողներն այդպես էլ չպարզեցին, որտեղից է այն գալիս: Իհարկե ձայնը չի կարող ճամփորդել տիեզերքով, իսկ ռադիոալիքները կարող են, սակայն որտեղի՞ց, ի՞նչն է այն արձակում: Պարզվեց միայն, որ այդ ալիքները չեն պատկանում աստղերին կամ մարդկանց հայտնի տիեզերական այլ օբյեկտներին ու երևույթներին:

 

5. Ինչու մարդիկ արյան տարբեր խմբեր ունեն

Գիտությունը արյան խմբերի մասին շատ բան գիտի, սակայն որոշ հարցեր մինչ օրս պատասխաններ չունեն: Օրինակ՝ ինչու են դրանք տարբեր և ինչի համար է դա պետք էվոլյուցիայի տեսանկյունից: Արյան խմբերը տարբերվում են արյան մեջ եղած անտիգեններով: Այդ անտիգենները հակամարմինների ազդանշաններ են, որոնք օրգանիզմում քանդում են օտար վանդակները: Գիտնականները չգիտեն, թե ինչու են այդ անտիգենները տարբեր: Կա ենթադրություն, որ դրանք կապ ունեն հիվանդությունների ու իմունիտետի հետ: Օրինակ՝ պարզվել է, որ արյան 3-րդ խումբն ունեցող մարդիկ զգայուն են աղիքային բացիլների հանդեպ, իսկ 1-ին խմբի արյուն ունեցողները լրիվ իմունիտետ ունեն մալարիայի մի ձևի հանդեպ:

6. Կատուների մռլտոցը

Բոլորին է հայտնի, որ կատուները մռլտում են, երբ իրենց լավ են զգում: Իսկ թե ինչպես է դա տեղի ունենում` ոչ ոքի հայտնի չէ: Կատուների կոկորդում նման ձայներ հանելու համար նախատեսված հատուկ օրգաններ չկան: Հետաքրքիր է, որ մռլտոցի ժամանակ հնարավոր չէ լսել կատուների սիրտն ու թոքերը, իսկ մռլտոցն անդադար լսվում է շնչելու և արտաշնչելու ժամանակ: Գիտնականները կարծում են, որ կատուները վիբրացիոն ձայներ արձակելու համար օգտագործում են ձայնալարերը: Հենց դա էլ մենք ընկալում ենք որպես մռլտոց: Հետազոտությունները ցույց են տվել, որ մռլտոցի հաճախականությունը գտնվում է վերքերի վերականգնման համար անհրաժեշտ դիապազոնում: Այդ պատճառով էլ ձեր կատուն, հնարավոր է, հիանալի բժիշկ է:

7. Տեսակների առաջացումը

Այս խնդրի շուրջ գիտնականներն արդեն երկար տարիներ են աշխատում: Բանն այն է, որ կենդանիների ու բույսերի շատ տեսակներ Երկրի վրա հայտնվել են փաստացիորեն ոչ մի տեղից: Նրանք չեն ունեցել նախնիներ, որոնցից կկարողանային էվոլյուցիայի միջոցով առաջանալ: Այդպես է եղել, օրինակ, երկկենցաղների հետ. հստակ հայտնի չէ այն փուլը, որում ձկները կյանք են տվել երկկենցաղներին: Իսկ ամենաառաջին ցամաքային կենդանիները հայտնվել են արդեն զարգացած վերջույթներով ու լավ արտահայտված գլխով, ընդ որում՝ միանգամից մի քանի տասնյակ տեսակի: Ավելի ուշ՝ ենթադրյալ կատակլիզմայից հետո (65 մլն տարի առաջ), որը բերել է դինոզավրերի ոչնչացմանը, միանգամից մի քանի խումբ կաթնասուններ են ի հայտ եկել:

8. Կովերի ներսում մագնիսային կողմնացույցը

Կովերի 70 տոկոսը, երբ արածում կամ ջուր է խմում, գլուխները թեքում են հյուսիս կամ հարավ: Ընդ որում՝ այս անբացատրելի երևույթը դիտվում է բոլոր մայրցամաքներում՝ անկախ բնակլիմայական պայմաններից և այլ գործոններից:

9. Ինչից է բաղկացած մութ մատերիան

Տիեզերքի մոտավորապես 27 տոկոսը կազմում է մութ մատերիան: Այն ընդհանրապես չի լուսարձակում, և այդ հատկանիշն էլ դժվարացնում է նրա դիտումը: Մութ մատերիայի մասին առաջին տեսությունները հայտնվել են մոտավորապես 60 տարի առաջ, սակայն գիտնականները մինչև օրս էլ դրա գոյության վերաբերյալ ուղիղ ապացույցներ չեն կարողանում ներկայացնել, թեև ամեն ինչ վկայում է այն մասին, որ դա կա:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

10. Քանի մոլորակ կա մեր արեգակնային համակարգում

Այն բանից հետո, երբ գիտնականները պաշտոնապես Պլուտոնը հանեցին Արեգակնային համակարգից, այնտեղ 8 մոլորակ մնաց: Սակայն Արեգակնային համակարգի մեծ մասը մինչև այժմ հետազոտված չէ: Մերկուրիի ու Արեգակի միջև ընկած տարածությունը չափից դուրս լուսավոր է, իսկ Ուրանի շուրջ ընկած տարածքը չափից դուրս մութ է հետազոտելու համար: Բացի այդ, Արեգակնային համակարգի «հետնաբակում»՝ Պլուտոնի մոտ է գտնվում այսպես կոչված Կոյպերի գոտին, որը սառցե օբյեկտներից է կազմված: Գիտնականներն այնտեղ ամեն օր Պլուտոնի նման ու նույնիսկ նրանից մեծ հարյուրավոր օբյեկտներ են հայտնաբերում: Ի դեպ, նրանք Կոյպերի գոտում մեծ ճեղքված ենք հայտնաբերել, որտեղ ենթադրվում է՝ Մարսի կամ Երկրի չափերի ուրիշ մոլորակ էլ կա, որն իրեն է ձգում շրջակա երկնաքարերը:

Загрузка...

Be the first to comment on "10 գիտական գաղտնիք, որոնք բացատրություն չունեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ