Գիտնականը կանխատեսել է, թե երբ մարդիկ անմահություն ձեռք կբերեն

 

1970 թվականից հետո ծնված մարդիկ հավերժ ապրելու հնարավորություն ունեն, հայտարարել է ֆուտուրոլոգ Այան Փիրսոնը։

 

Ըստ նրա՝ մարդիկ դրա համար պետք է ապրեն մինչև 2050 թվականը։ Հենց այդ ժամանակ, ըստ գիտնականի, մարդկությունը կգտնի անմահություն ձեռք բերելու ձևը։ Ճիշտ է՝ սկզբում դա հասանելի կլինի միայն հարուստների ու նշանավորների համար։ Հետո տեխնոլոգիաների տարածման ու էժանացման արդյունքում անմահության կարող է ձգտել նաև միջին խավը։

 

Ֆուտուրոլոգը անմահ դառնալու երեք ձև է նշում։ Առաջինը՝ մարմնի մասերի փոխարինումն է։ Նման հնարավորություն կտա գենային ինժեներիան։ Աշխարհի շատ գիտնականներ եռաչափ կենդանի բջիջներով բեռնված պրինտերների միջոցով մարդկային օրգաններ ստեղծելու վրա են աշխատում։ Դրանք մի օր մարդկային օրգանների դոնորների անհրաժեշտությունն ավելորդ կդարձնեն։

 

Երկրորդ եղանակը անդրոիդների մարմիններում ապրելն է։ Գիտնականը նշում է, որ 50 տարի անց մենք կարող եք աշխարհի տարբեր ծայրերում մեքենաների նման անդրոիդներ վարձել ու դրանց մեջ փոխանցել մեր գիտակցությունը։

Երրորդ մեթոդը՝ կյանք վիրտուալ աշխարհում։ Արդյո՞ք մեզ պետք են ռոբոտների մարմինները, եթե մեր գիտակցությունն ամբողջովին թվայնացնելու հնարավորություն լինի։ «Եթե ողջ ժամանակ ցանցում լինեք, ֆանտաստիկ կյանք կունենաք, ամեն ինչ վիրտուալ կլինի, քանի որ կստանաք այն, ինչ կուզենաք», — ֆուտուրոլոգի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Загрузка...

Be the first to comment on "Գիտնականը կանխատեսել է, թե երբ մարդիկ անմահություն ձեռք կբերեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ