Մեքսիկայի կենտրոնում «հնագույն Մանհեթեն» են հայտնաբերել

 

Վիրտուալիզացիայի ու քարտեզագրման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Կոլորադոյի համալսարանի հնագետները Մեքսիկայի կենտրոնում Մանհեթենի նման խիտ կառուցապատված բուրգերով հին քաղաք են հայտնաբերել։

Նրանք լազերային զոնդավորման միջոցով հետազոտել են Անգամուկո լքյալ քաղաքի ավերակներն ու պարզել են նրա իրական չափերը։ Պարզվում է՝ լավայի ու հողի շերտի տակ 26 կիլոմետր քառակուսի մակերեսով մեզոամերիկյան մեգապոլիս է թաքնված։

 

Մեգապոլիսը կառուցել են տարասկ ցեղերը 900 թվականին։ Նրանց պետությունը մրցակցել է ացտեկների կայսրության հետ, որի դեմ անընդհատ պատերազմներ են վարել։ Տարասկների պետության մայրաքաղաքը Ցինցունցանն է եղել, իսկ 1520-ականներին տարածքը նվաճել են գաղութարարները։

 

«Սա հսկայական տարածք է եղել՝ բնակչության մեծ թվով։ Եթե հաշվեք, մոտ 40․000 շինություն կտեսնեք։ Հենց այդքան շինություն էլ հիմա Մանհեթեն կղզում կա», — պարզաբանում է հետազոտության հեղինակներից Ֆիշերը։

Անգամուկոյի ծաղկունքի շրջանում՝ մոտ 1000-1350 թվականներին, այնտեղ մոտավորապես 100․000 մարդ է ապրել։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Փորձագետները նշել են, որ առանց լիդարի հնագետները «հին Մանհեթենը» մոտ 20 տարի կպեղեին, փոխանցում է The Daily Mail-ը։

Загрузка...

Be the first to comment on "Մեքսիկայի կենտրոնում «հնագույն Մանհեթեն» են հայտնաբերել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ