Հայկական գորգ-խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալել է  Հայաստանից ժամանած «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող  Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաչքարը  իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:

 

Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար: Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից :

Վրույր Փենեսյանը նաև այս տարի սեպտեմբերի 2 և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO  միջոցառման նախաձեռնողն է՝ միտված Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը:

 

Загрузка...

Be the first to comment on "Հայկական գորգ-խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ