Չհասկացված Էլվինա Մակարյանը. Երգչուհին կդառնար 68 տարեկան

 

Արդեն 11 տարի է, ինչ Էլվինա Մակարյան անունը սավառնում է ամենուր, բայց մեզ հետ չէ, ինչպես չէր 90-ականների վերջին, երբ երգչուհին վերջնականապես որոշեց լքել հայրենիքն ու հաստատվել Միացյալ Նահանգներում: Ուղիղ 11 տարի առաջ` հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանի մարմինը անշնչացած գտան իր բնակարանում: Շաբաթներ անց Գլենդելի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ երգչուհու մահվան պատճառը ինքնասպանությունն էր` ատրճանակի կրակոցով: Էլվինա Մակարյանի վերջին խնդրանքն էր՝ իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին…

 

Elvina Makaryan – ching-ching

Ինձ համար շատ կարևոր է, որ այսօրվա սերունդն ինձ լսի ու լսի հաճույքով, ոչ թե լսի այնպես, որ դե՝ հա, ինչ որ մի ժամանակ կար այդպիսի Էլվինա Մակարյան, բայց այսօր նրա արվեստը չի համընկնում մեր ցանկություններին: Չէ՛, ես, կոպիտ ասած, ոչ էլ աշխատում եմ սապոնվել այսօրվա սերնդին, բայց ես ինքս եմ զգում այսօրվա շունչը: Ես սիրում եմ անել ամեն ինչ «էս օրով»:

Էլվինա Մակարյան

Elvina Makarian – Mayramut (“Sunset”)

Հայաստանից հեռու գտնվելն իմ ստեղծագործելու վրա չի ազդում, ազդում է իմ հոգեկան աշխարհի վրա, բայց ստեղծագործելու՝ ոչ:

Elvina Makarian – La Bohème

Չեմ ուզում փիլիսոփայի դեր վերցնել ինձ վրա, որովհետև մենք այստեղ բոլորս էլ նույն ձևի ենք զարթնում (խոսքը ԱՄՆ-ի մասին է), զարթնում ենք միշտ մտածմունքների մեջ, ամեն մեկս իր խնդիրներով և ես կարծում եմ, որ կարոտը դեպի հայրենիքը, կարոտախտը, ինչքան ուզում է դու այստեղ լավ լինես, միևնույնն է, սա քոնը չի, քո գենը այստեղից չի վերցված: Դրա համար այս ամեն ինչը միասին, դժվար է առավոտն այստեղ, մանավանդ ինձ համար: Ես հասկանալի պատճառներ ունեմ, երբ առավոտյան արթնանում եմ, ասում եմ՝ «հետաքրքիր է սա՞ է երազը, թե՞ երազն այն էր, երբ գիշեր էր»:

Elvina Makaryan ,,Menutsun,,

Միշտ հիշում եմ ու կհիշեմ «Կոմիտաս էս գիշեր» երգը, ինչու՞, որովհետև այն ժամանակ Հովհաննես Բադալյանը տվեց ինձ Կոմիտասի երգերի ժողովածուներից մի ալբոմ և ասաց, ընտրի՛ր, ընտրի՛ր աղջիկս, որը որ կընտրես, պատրաստիր, բեր, ինձ ցույց տուր: Այն ժամանակ իմ տարիքում՝ 13 տարեկան աղջնակ, և այդպես հասո՜ւն մեծ վարպետ ինձ երաշխավորեց, որ՝ անպայման դուրս արի այս երգով ու էսպես կատարի, հենց էսպես նվագակցի և ես համարում եմ, որ հաջողությունը պետք է լինի քո հետ:

 

Elvina Makarian – La Mamma

Հայաստանից ու հայությունից հեռու լինելու մասին…

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Միացյալ Նահանգներում ես հայությունից հեռու չեմ, ես միշտ էլ հայերի շրջապատում եմ գտնվում, էլի ինձ շրջապատող մարդիկ հայ են: Չէի ասի, թե հայությունից հեռու եմ:

Elvina Makarian – Ser Du Kas (“Սեր Դու Կաս”)

Երիտասարդ երաժիշտ սերնդի մասին…

Ես մի քիչ կարող է կոպիտ թվալ, բայց, իհարկե ես մի կողմից ողջունում եմ, որ բոլորն ուզում են երգել, լավ է, երգը կյանք է, բայց երգն արվեստ է և այսօրվա դրությամբ, ես դեռ չեմ տեսել մի վառ անհատականություն: Կան, իրոք, լավ կատարողներ, ես զգում եմ պոտենցիալը, բայց  չկա «школа», ճիշտ դպրոց, ճիշտ երգացանկ, որովհետև յուրաքանչյուր կատարման համար պետք է հենց կատարողի համար գրված երգ լինի: Ստանդարտ վիճակ է, բոլորը երգում են նույնը և դրա համար տարբերություն ես չեմ դնում, ես չեմ կարողանում տարբերել մի երգչին մյուսից: Ազատությունը լավ բան է, բայց ամեն ինչը չափի մեջ է լավ:

Elvina Makaryan – Grisha Aghakhanyan

Մարդիկ պետք է իրար նկատմամբ… ես դա չեմ ասել առաջինը, նորից պիտի կրկնեմ, բայց մարդիկ պիտի սիրով ու բարությամբ լցվեն միմյանց նկատմամբ, որովհետև էլի իմ խոսքերը չեն՝ « սերը կփրկի աշխարհը» և իրոք այդպես է, որովհետև սերը աստված է, իսկ աստված բոլորիս մեջ է:

Elvina Makarian – Yerevan

Պակասի մասին…

Պակասում է, իհարկե, ինչ խոսք, պակասում է, արդեն էն մի բանը, որը չենք գտնվում մեր հարազատ հողի վրա, չենք գտնվում մեր հայաստանյան արևի շողերի տակ, իհարկե պակասում է…

Elvina Makarian – “Erg Siro Masin” (Song About Love)

Վերադարձի մասին…

Եթե պաշտպանվեմ օրենքներով, ետ կվերադառնամ:

 

Загрузка...

Be the first to comment on "Չհասկացված Էլվինա Մակարյանը. Երգչուհին կդառնար 68 տարեկան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ