Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ինչպես  հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

 

Ուրախ եմ, որ Բրյուսելում մեր հանդիպումը հիանալի առիթ դարձավ ծանոթանալու և շարունակելու մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության բարի ավանդույթը, ինչպես նաև վերահաստատելու Հայաստանի և Ֆրանսիայի՝ պատմական հարուստ հենք ունեցող առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդմանը մեր համատեղ հանձնառությունը:

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի երկարամյա ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացին:

Կարևորում ենք նաև Ֆրանսիայի աջակցությունն անկախությունից ի վեր Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու գործին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը՝ ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Հավատացած եմ, որ հոկտեմբերին նախատեսվող Ձեր պետական այցը Հայաստան կարևոր հանգրվան կդառնա մեր երկրների միջպետական հարաբերություններում՝ որակական նոր մակարդակ հաղորդելով նաև երկկողմ տնտեսական կապերին։

Անշուշտ, հայ-ֆրանսիական օրակարգին սերտորեն առնչվող մեկ այլ նշանակալի իրադարձություն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը մեր երկրում, որի ամենաբարձր մակարդակով անցկացումը մեզ համար առաջնահերթություն է։

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, շարունակական առաջընթաց և բարօրություն»:

 

Загрузка...

Be the first to comment on "Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ