Տեսանյութ․․․Ադրբեջանցի ըմբիշը չի զսպել արցունքները Վազգեն Թեւանյանի պարգեւատրման արարողության ժամանակ (ֆոտո)

 

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանին պարտված ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադան պարգեւատրման արարողության ժամանակ չի կարողացել զսպել արցունքները:

Եզրափակիչում հայ ըմբիշը ադրբեջանցի մրցակցին հաղթել էր 5:2 հաշվով եւ դարձել Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Վազգեն Թեւանյանը 2 հաղթանակով (7:1, 12:0) մեկնարկելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 8:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանի նկատմամբ: Արման Էլոյանը պարտություն է կրել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 3 ոսկե եւ 2 բրոնզե մեդալով՝ հանդես գալով 8 ըմբիշով: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը՝ Ռուսաստանին ու Թուրքիային: Եվրոպայի երիտասարդական չեմպիոն հռչակվեցին Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (61 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), իսկ Գեղամ Գալստյանը (65 կգ) եւ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձան բրոնզե մեդալակիրներ:

Հատկանշական է, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի բոլոր՝ 8 ըմբիշները Եվրոպայի առաջնությունում անցկացրին մեդալի համար գոտեմարտ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել էր 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Հունահռոմեական ըմբիշներից Եվրոպայի երիտասարդական չեմպիոն էր դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը, իսկ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) արժանացել էին արծաթե մեդալի:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ժենյա Խաչատրյանն անհաջող էր հանդես եկել 59 քաշային կարգում:

https://sport.news.am

Загрузка...

Be the first to comment on "Տեսանյութ․․․Ադրբեջանցի ըմբիշը չի զսպել արցունքները Վազգեն Թեւանյանի պարգեւատրման արարողության ժամանակ (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ