Ե՛վ կինոյում, և՛ երաժշտության մեջ, և՛ բիզնեսում․ աշխարհը գրաված երիտասարդ հայերը

 

Տաղանդավոր հայերի երիտասարդ սերունդը բարձունքներ է նվաճում բիզնեսում, արվեստում, սպորտում ու սիրված է ոչ միայն պատմական հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում։

 Հայերը տաղանդավոր ազգ են։ Գրեթե ցանկացած ոլորտում կան բարձրաստիճան հայ պրոֆեսիոնալներ։ Ընդ որում՝ երիտասարները ոչինչով չեն զիջում ավագ սերնդին։

Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ Sputnik Արմենիան ներկայացնում է երիտասարդ հայտնի հայերի յոթնյակը։

 

Միհրան Կիրակոսյան

Ամերիկահայ հայտնի պարող ու պարուսույց Միհրան Կիրակոսյանը ծնվել է Երևանում 1985 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է աշխարհահռչակ այնպիսի աստղերի հետ, ինչպիսինն են Բրիթնի Սփիրսը, Ռիկի Մարտինը, Փինքն ու փոփի թագուհի Մադոննան։

 

2004 թվականին հայ պարողը մասնակցել է չորս օր տևած քասթինգին, որը նվիրված էր Մադոննայի Re-invention նոր ալբոմին ու ավելի քան երեք հազար հավակնորդներից հայտնվել է տասներկու լավագույնի շարքում։ Երգչուհին անձամբ է ընտրել պարողներին։ Դրանից հետո Միհրանը մասնակցել է Մադոննայի գրեթե բոլոր ելույթներին։

Հայտնի է, որ Կիրակոսյանի կարիերայի վրա մեծ ազդեցություն է  ունեցել Մայքլ Ջեքսոնը։

 

Անժելա Սարաֆյան

Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը «Մթնշաղ, լուսաբաց. մաս 2» ֆիլմում։ Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը:

 

Միքայել Արամյան

Հայտնի դերասանը Միքայել Արամյանը ծնվել է 1992 թվականին  Երևանում, բայց մեծացել է Մոսկվայում։ Արամյանը մակնուց երազել է դերասան դառնալ, առաջին անգամ կինոյում  խաղացել է 12 տարեկանում։ Ավելի ուշ ընդունվել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետ, որից հետո հայտնվել է Սլավա Ստեփանյանի ղեկավարած Մոսկվայի հայկական թատրոնի խմբում։

 

Աշխատել է նաև որպես մոդել։ Դերասան իսկապես նշանավոր դեր է կատարել Գրիգորի Լյուբիմոցի «Աստիճան դեպի երկինք» ֆիլմում։

Տիգրան Համասյան

Հայ ջազային դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Նրա նախնիները Կարսից էին։ Համասյանը երեք տարեկանից սկսել է դաշնամուր վագել, իսկ վեց տարեկանում երաժշտական դպրոց է գնացել։ Մասնակցել է ջազ-փառատոնների Փարիզում, Մոնտրեում, Մոսկվայում ու մի շարք պարգևներ է ստացել։ Իր առաջին World Passion ձայնասկավառակը ձայնագրել է 18 տարեկանում։ Համերգներ է տվել ամբողջ աշխարհում։

 

Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնվել է Երևանում 1989։ Նա պաշտում է ֆուտբոլն, սիրում է կարդալ ու խոսում է վեցը լեզվով։

14 տարեկանում Հենրիխը չորս ամսով ստաժավորման է մեկնել բրազիլական «Սան Պաուլու» ակումբ, որտեղ ծանոթացել է այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների  հետ, ինչպիսին են Էրնանեսը․ Լուկասը, Օսկարը, Դենիլսոնը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հենրիխ Մխիթարյանը «ՄՅՈւ»–ի կազմում 1.5 խաղաշրջան անցկացրեց։ Հայաստանի հավաքականի ավագն, ընդհանուր առմամբ, 64 անգամ է դաշտ դուրս եկել` դառնալով 13 գոլի հեղինակ։ 2018 թվականի ձմռանը նա Լոնդոնի «Արսենալ» ակումբ տեղափոխվեց։

Ալեքսիս Օհանյան

Ալեքսիս Օհանյանը ծնվել է 1983 թվականի ապրիլի 24-ին Բրուքլինում (Նյու Յորք)։ Վաղ տարիքից նա իր կյանքը կապել է վեբ-դիզայնի և ծրագրավորման աշխարհի հետ։ Մեծ գումար վաստակելուց առաջ Reddit աշխարհի խոշորագույն կայքերից մեկի համահիմնադիրը աշխատել է որպես աման լվացող, պիցցա պատրաստող, մատուցող։ Նա երազել է փաստաբան դառնալ ու օգնել գաղթականներին քաղաքացիություն ստանալու հարցում։ Ավելի ուշ նա հասկացել է, որ դա չէ իր ճանապարհը։

 

2013 թվականին նա հրատարակել է «Առանց նրանց թույլտվության» («Without Their Permission») գիրքը, այն ուղղված է երիտասարդ գործարարներին, որոնք հավատում են, որ համացանցը, որպես ժամանցի, եկամտի ու աջակցման աղբյուր ապագա ունի։

Ալեքսիսն ամուսնացած է հայտնի թենիսիստուհի Սերենա ՈՒիլյամսի հետ։

Դավիթ Պաբլո Նալբանդյան

Իտալահայ ծագում ունեցող արգենտինացի թենիսիստ Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է Արգենտիանյում 1982 թվականի հունվարի 1-ին։ Միայնակ խաղում Նալբանդյանը աշխարհի երրորդ ռակետն է ճանաչվել։ Նա հինգ տարեկանից թենիս է խաղում։ Դավիթն ունի երկու եղբայր՝ Խավիերն ու Դարիոն։ Նրանք թենիսի մարզիչներ են։

Divirtiéndome con el pádel 👍😉

A post shared by DAVID NALBANDIAN (@nalbandiand) on

 

Նա երիտասարդների մրցաշարերում 14, 16 ու 18 տարիքային խմբերում Արգենտինան է ներկայացրել։ Դավիթը 1996 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում երիտասարդների թիմային աշխարհի առաջնության հաղթող է դարձել։

Read more: https://armeniasputnik.am

Загрузка...

Be the first to comment on "Ե՛վ կինոյում, և՛ երաժշտության մեջ, և՛ բիզնեսում․ աշխարհը գրաված երիտասարդ հայերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ