Բարերարին կալանավորում են, թալանչիներին՝ ազատ արձակում․ Արթուր Ասատրյանը եկել էր միանալու հեղափոխական շարժմանը

 

Վերջին շրջանում մեկը մյուսի հետևից տեղի ունեցող ձերբակալությունները ոգևորեցին հայ ժողովրդին․ մարդիկ սկսեցին մեծ հույսեր կապել հեղափոխության հետ ու հավատալ, որ վերջապես արդարությունը գլուխ է բարձրացնում։

Սակայն, ինչպես արագ նրանք կալանավորվեցին, այնպես էլ մեկը մյուսի հետևից Վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորների պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Չենք քննարկում, թե ինչո՞ւ ազատեցին Ռոբերտ Քոչարյանին, ում մեղադրում էին Մարտի 1-ի գործողությունների մեջ, ինչո՞ւ է ազատության մեջ Յուրի Խաչատուրովը, ով ևս մեղադրվում էր որպես նույն ոճգրագործության հանցակից, կամ ինչպե՞ս ազատվեց Սերժի Վաչոն (Վաչագան Ղազարյանը)․․․ Պարզապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ կարող են թալանչիներն ազատ արձակվել, իսկ, օրինակ, Արթուր Ասատրյանը, ով հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ պիտակավորվեց որպես քրեական հեղինակություն՝ մնա կալանքի տակ․ կարո՞ղ են հստակ ձևակերպել, թե ո՞րն է նրա մեղքը․․․

 

Նախ՝ արդարության համար պետք է ասեմ, որ եթե Արթուր Ասատրյանը, կամ ինչպես նրան ասում են՝ Դոն Պիպոն լիներ քրեական հեղինակություն, ապա Հռոմի Պապն ինքը նրան ճաշկերույթի չէր հրավիրի իր մոտ։ Բայց անդրադառնամ այսօրվա հնչեցրած մեղադրանքին, որն իսկապես անհեթեթություն է։

Արդեն բոլորը գիտեն, որ Արթուր Ասատրյանի նկատամամբ մահափորձ է իրականացվել, ու մահափորձն իրականացնողներին գտնելու փոխարեն՝ կալանավորում են հենց Արթուր Ասատրյանին։ Ինչո՞ւ: Որովհետև նա, տեսնելով, որ գործը փակվում է և հանցագործներին չեն գտնում, ինքն է ձեռնամուխ եղել իրեն սպանել ցանկացողին բացահայտելու գործին։

 

Բոլորը գիտեն նաև Արթուր Ասատրյանի կատարած բարեգործությունները, որոնք նա արել է իր երկրի ժողովրդի ու մասնավորապես էջմիածնեցիների համար։ Ու այստեղ նաև անհեթեթություն է կալանավորել մի բարերարի, ով ոգևորված հեղափոխության շնչով, եկել էր հայրենիք՝ իր ժողովրդի կողքին կանգնելու, նրանց սատարելու և նոր Հայաստանում նոր ու մեծ ներդրումներ կատարելու համար։

Ու, կրկնում եմ, եթե ազատ է արձակվում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, ապա ինչո՞ւ ազգի բարերարը պետք է մնա կալանավորված, այն էլ՝ այն դեպքում, երբ նրան հիմնավոր մեղադրանք չի առաջադրվել։

Սա՞ է մեր երկրում փոխված իրավիճակը, երբ կալանավորում են բարերարին՝ մի մարդու, ով նակին իշխանությունից հալածվել է և դրա պատճառով հեռացել երկրից՝ մնալով որպես իր երկրի բարերար։

Եթե արդարացնում են այս օրերին կալանավորվածներին, ապա պետք է անհապաղ ազատ արձակել նաև Դոն Պիպոյին։ Սա էջմիածնեցիների պահանջն է, ովքեր, ի դեպ, Արթուր Ասատարյանին ազատ արձակելու համար արդեն ստորագրահավաք են սկսել, որպեսզի ներկայացնեն վարչապետին։

Հիմա կերևա՝ որտեղ է պահված արդարությունը․․․

NEWSPRESS.am-ի հիմնադիր տնօրեն՝  Արիանա (Արմենուհի) Հովսեփյան

 

http://newspress.am/

 

Загрузка...

Be the first to comment on "Բարերարին կալանավորում են, թալանչիներին՝ ազատ արձակում․ Արթուր Ասատրյանը եկել էր միանալու հեղափոխական շարժմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ