«ԴՈՒ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՐԻՔ ԵՍ» ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…

 

Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար անմարելի լույս, անմայրամուտ արեգակ, որովհետև չկա մի վայր, որ կարող է թաքցնել Քեզ. Քեզ, որ ամբողջ տիեզերքը լցնում ես Քո փառքով:
Ե՛կ, Տեր, այսօր ինձնում հաստատիր Քո վրանը, իմ մեջ հաստատիր Քո բնակությունը, մնա՛ ընդմիշտ, իմ՝ Քո ծառայի մեջ մնա՛ մինչև վերջ. Դու, որ բարի ես: Որ այս աշխարհից դուրս գալուս ժամանակ և դուրս գալուցս հետո՝ ես վերագտնեմ ինձ Քո մեջ և թագավորեմ Քո հետ, Աստվա՜ծ, որ ամենքից ու ամեն ինչից վեր ես:
Եվ այնպես արա՛, որ անդադար Քեզ նայելով, ես՝ որ մեռած եմ, ապրեմ. Քեզ ունենալով, ես աղքատ եմ, դառնամ հարուստ. և ավելի հարուստ կլինեմ, քան բոլոր թագավորները:


Քեզ ուտելով և ըմպելով, և պատշաճ ժամանակին Քեզնով զգեստավորվելով, վերագտնեմ ինձ աննկարագրելի բարիքների մեջ և դրանք վայելեմ լիովին:
Որովհետև Դու ամբողջովին բարիք ես, փառք, բերկրանք:
Քեզ վայել է փառք, համագոյակից և կենարար Երրորդությանդ, որ երկրպագություն, դավանություն, պաշտամունք ու ծառայություն ես ստանում բոլոր հավատացյալներից, այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից:


Ամեն:

«ԴՈՒ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՐԻՔ ԵՍ» ԱՂՈԹՔՈՎ՝ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար…

Опубликовано Խոկման արարողություն Cреда, 15 августа 2018 г.

Загрузка...

Be the first to comment on "«ԴՈՒ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԲԱՐԻՔ ԵՍ» ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ