12 խորհուրդ ծնողներին Միխայիլ Լոբկովսկուց, թե ինչպես թույլ չտալ, որ դպրոցը կոտրի ձեր երեխային

 

Խորհուրդ 1

Պետք չէ երեխաներին մինչև դպրոց գնալը որևէ բանով ծանրաբեռնել: Ոչ մի շախմատ, օտար լեզուներ և այլ ինտելեկտուալ զարգացում: Մինչև 6-7 տարեկանը երեխայի ուղեղը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ ընդունել ինֆորմացիայի մեծ ծավալներ:

Խորհուրդ 2

Առաջին դասարանցու համար զիլ դպրոց մի փնտրեք: Տարրական դպրոցում երեխայի համար կարևորը հոգեբանական հարմարավետությունն է: Այդ պատճառով էլ ընտրեք տանը մոտ գտնվող նորմալ դպրոց: Երեխան ժամանակ ու ուժեր չի վատնի ճանապարհի վրա, և նրա համար ավելի հեշտ կլինի հարաբերություններ ձևավորել համադասարանցիների հետ, եթե նրանք ապրում են հարևանությամբ:

 

Խորհուրդ 3

Առաջին ուսուցչուհին ոչ թե ուժեղ պետք է լինի, այլ բարի: Ձեզ պարզապես ադեկվատ կին է պետք, ով սիրում է երեխաներին ու դպրոցում աշխատում է` հավատարիմ իր կոչմանը: Դրա համար ընտրված դպրոցի մոտ գնացեք գարնանն ու ծնողներին տարրական ավարտական դասարան ունեցող ուսուցիչներին հարցուփորձ արեք:

Խորհուրդ 4

Դպրոցը ձեր երեխայի պատասխանատվությունն է, այլ ոչ թե՝ ձերը: Կարող եք արձակուրդ վերցնել երեխայի` առաջին դասարան հաճախելու առաջին 2 շաբաթների ընթացքում, իսկ հետո ավելի լավ է երեխայի հետ պայմանավորվել այսպես` ինձ չի անհանգստացնում քո դպրոցը, քեզ չեմ անհանգստացնում ես:

Խորհուրդ 5

Դադարեք հարցեր տալ դասերի մասին ու արձագանքել գնահատականներին: Թող դպրոցի թեման ձեզ համար տաբու լինի: Եթե երեխան ուզում է, խոսեք նրա հետ, եթե ոչ` պետք չէ հարցաքննել` ինչ կա դպրոցում, և այլն:

 

Խորհուրդ 6

Երեխայի հետ դասեր անել պետք չէ, պայուսակ հավաքել պետք չէ, համազգեստը ստուգել պետք չէ: Մտածեք ձեր մասին: Չէ՞ որ ձեր երեխան հետո պետք է ապրի ձեզ հետ ու կերակրի: Իսկ եթե դուք ամեն բան նրա փոխարեն անեք, ապա դրա հետ կապված լուրջ խնդիրներ կունենաք:

Խորհուրդ 7

Իհարկե, դուք կարող եք օգնել ձեր երեխային: Այստեղ սկզբունքային պահ է, թե ով է առաջինը սկսել: Պետք է սկսի երեխան: Նա պետք է հարցնի` մայրիկ, ես այս մասը չեմ հասկանում, այլ ոչ թե՝ դուք մոտենաք ու հարցնեք, թե արդյո՞ք ամեն ինչ նորմալ է: Եթե նա ոչինչ չի խնդրում, ուրեմն նրա մոտ ամեն ինչ նորմալ է:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Խորհուրդ 8

Եթե ուսուցիչը չի սիրում ձեր երեխային, խնդիրը պետք է լուծել: Փորձեք նախ խոսել ուսուցչի հետ, ապա՝ տնօրենի, իսկ եթե չստացվի, դիմեք ավելի բարձր օղակներին: Կարելի է տեղափոխել այլ դասարան և անգամ դպրոցը փոխել, բայց ոչ մի կերպ չի կարելի երեխային երկար ժամանակով թողնել պերմանենտ սթրեսի վիճակում:

Խորհուրդ 9

Պուբերտատը ձեր երեխայի կյանքի ամենաբարդ շրջանն է: Այն սկսվում է մոտավորապես 12-14 տարեկանից ու ձգվում մինչև 15-16 տարեկանը: Սա բարդ հոգեբանական ու ֆիզիկական փոփոխությունների ժամանակն է: Այստեղից էլ գալիս են հորմոնալ դիսբալանսը, հոգեբանական խնդիրներն ու հոգնածությունը: Ընդ որում, հենց այդ տարիքում է երեխան ստիպված լինում նախ՝ հանձնել ավարտական դպրոցական քննություններ, ապա՝ միասնական: Այո, նա կարող է սկսել վատ սովորել, միանգամից նվազեցնել առաջադիմության ցուցանիշները: Իմ խորհուրդը հետևյալն է: Եթե դուք չեք ուզում կոնֆլիկտներ ու բարդ խնդիրներ ունենալ ձեր երեխայի հետ, ներառյալ՝ սուիցիդալ փորձերը, պարզապես հանգիստ թողեք նրան: Ձեր խնդիրն այդ ժամանակահատվածը հնարավորինս արագ ու հանգիստ անցնելն է, որպեսզի այդ սարսափն անհետանա:

Խորհուրդ 10

Չի կարելի բացեիբաց դպրոցի հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Ամենայն հավանականությամբ, դուք կպարտվեք: Երբ ձեզ հրավիրում են զրուցելու ու խոսում ուժեղ դպրոցի, բարդ ուսումնական ծրագրի ու երեխայի լրացուցիչ պարապմունքների անհրաժեշտության մասին, մի վիճեք: Համաձայնեք ու շարունակեք անել այնպես, ինչպես հարմար եք գտնում:

Խորհուրդ 11

Պարտադիր չէ երեխայի տաղանդները հատուկ զարգացնել ու իրացնել, եթե երեխան ինքը դա չի ուզում: Տաղանդն ուրախություն պետք է պարգևի. այն օգտագործելու համար չէ: Պետք չէ լարվել, մանկավարժներ փնտրել ու սպասել, թե դրանից ինչ դուրս կգա: Հաճախ ոչինչ էլ դուրս չի գալիս, և դրա մեջ ոչ մի ողբերգական բան չկա:

Խորհուրդ 12

Ամենագլխավորը, սովորեք ձեր երեխային ընդունել՝ ոչինչ չսպասելով նրանից: Կարևոր չէ, թե նա ինչպես է սովորում ու իրեն ինչպես է պահում: Սիրեք նրան այնպիսին, ինչպիսին նա կա: Այո, 15 տարեկանում ավելի դժվար է, քան 5 տարեկանում: Սակայն երեխան ձեզ չպետք է վանի, իսկ դրա համար դուք նախ և առաջ պետք է սիրեք ինքներդ ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

12 խորհուրդ ծնողներին Միխայիլ Լոբկովսկուց, թե ինչպես թույլ չտալ, որ դպրոցը կոտրի ձեր երեխային

Загрузка...

Be the first to comment on "12 խորհուրդ ծնողներին Միխայիլ Լոբկովսկուց, թե ինչպես թույլ չտալ, որ դպրոցը կոտրի ձեր երեխային"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ