«Որդիներ կան, որոնց անունով ազգն է ներկայանում». այսօր Բեկորի` Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է

 

«Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»,- Բեկորի` Աշոտ Ղուլյանի խոսքերն են: Հերոսն այսօր կդառնար 59 տարեկան:

Շուշիի ազատագրման ժամանակ նրա վաշտն առաջինն է մտել Շուշի:

Աշոտին Բեկոր սկսեցին անվանել, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, տղաներից 4-ի անունն Աշոտ էր: Տարբերելու համար որոշում են այլ կերպ կոչել: Աշոտն այդ ընթացքում ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր էր «վաստակել». կնքեցին բեկոր (ասկոլկա):

«Հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

 

Բեկորը ծնվել է հոկտեմբերի վեցին` Բաքվում: Աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարիտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին:

Աշոտը բազմարհեստ մարդ էր` դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ:

Նա հասկանում էր Արցախյան ազգային ազատագրական շարժման հենց սկզբից, որ առանց զենքի` ազատության չեն հասնի և ընկերների հետ միասին սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամամանակ էլ 3 անգամ վիրավորվում:

 

ԼԶՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկորն արժանացել է նաև «Ոսկե արծիվ» և Շուշիի ազատագրում» շքանշանների:

1992 թվականի օգոստոսի 24-ին Դրնմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվեց Աշոտ Ղուլյանը:

Հերոսն ասում էր. «Ես գնում եմ, ով ուզում է, թող գա»:

 

Загрузка...

Be the first to comment on "«Որդիներ կան, որոնց անունով ազգն է ներկայանում». այսօր Բեկորի` Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ