Աշխարհում ոչ մի մայր չի ցանկանա, որ իր որդին զոհվի պատերազմում, սա անհերքելի է և ազգությունն անկարևոր է. Ա. Հակոբյան

 

ՀՀ  վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի հյուրն է եղել: Հարցազրույցն անցկացվել է Բաղրամյան 26-ի բակում, որի դռները բացվեցին բոլորովին վերջերս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ:

Աննա Հակոբյանը խոսեց մի շարք հարցերի մասին, պատասխանեց օգտատերերին հուզող հարցերին: Անդրադարձ եղավ նաեւ ռուս կանանց՝ Արցախ կատարած այցին:

 

Հիշեցնենք, երբ ռուս կանայք, հասարակական գործիչներն եղան Արցախում, այնուհետ նրանք բոլորը հայտնվեցին Ադրբեջանի սեւ ցուցակում:

Հարցազրուցավարի հարցին, թե դա կարո՞ղ է կաշկանդել այդ կանանց՝ իրենց հետագա պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում, Աննա Հակոբյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իրենք արդեն վերադարձին, Ղարաբաղից վերադառնալու ճանապարհին, քննարկում էին, թե ինչ են անելու արդեն հետագայում, իրենց քայլերն էին քննարկում, կարծում եմ իրենք գիտեն, թե հակառակ կողմում ում հետ գործ ունեն եւ հետագա ճանապարհը նորմալ կընթանա»:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Օգտատերերից մեկը հարց էր ուղղել այն մասին, որ Աննա Հակոբյանը Ղարաբաղում իր ելույթի ժամանակ միտք էր հայտնել, թե ադրբեջանցի կանայք էլ իրենց հերթին չեն ցանկանում իրենց որդիների մահը, արդյո՞ք նման մտքերը համաձայնեցված են ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«Այն միտքը, թե աշխարհում ոչ մի մայր չի ցանկանա, որ իր որդին զոհվի պատերազմի դաշտում, կարծում եմ անհերքելի է եւ ազգությունն անկարեւոր է: ԼՂՀ կատարած այցի ընթացքում ես հասկացա, որ հանրության շատ մեծ մասն աջակցում է եւ ոգեւորում է՝ այդ արշավը շարունակելու հարցում: Մի քանի ամիս առաջ մենք տեսանք, որ ժողովուրդը, որը կարող է մեկ մարդու նման պայքարել իր հողի համար, չի կարող անուշադիր լինել այդ ամենի հանդեպ: Ես խնդրում եմ մարդկանց՝ բառերին մեծ նշանակություն տալ ու տեքստերը հասկանալ այնպես, ինչպես ասվում է ու չկարծել, որ դա թուլության կամ հանձնվելու նշան է»:

 

Աննա Հակոբյանը նաեւ նշեց, որ ինքը որեւէ խորհուրդ չի տվել, չի ուղղորդել կամ նշել այդ ռուս կանանց՝ հասարակական գործիչներին որեւէ հարցի մասին, այլ այդ կանայք պարզապես արձագանքել են «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչին ու իրենք են որոշել իրենց հետագա անելիքները:

 

«Ֆեյսբուքյան ասուլիս» Աննա Հակոբյանի հետ՝ Բաղրամյան 26-ի բակից. 09.10.2018

«Ֆեյսբուքյան ասուլիս» Աննա Հակոբյանի հետ՝ Բաղրամյան 26-ի բակից. 09.10.2018

Опубликовано Azatutyun TV Вторник, 9 октября 2018 г.

Загрузка...

Be the first to comment on "Աշխարհում ոչ մի մայր չի ցանկանա, որ իր որդին զոհվի պատերազմում, սա անհերքելի է և ազգությունն անկարևոր է. Ա. Հակոբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ