Ասում եք կաթվա՞ծ․ Իսկ ես կասեմ, որ «Արայիկ Խանդոյանը սպանվել է»

 

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։

17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։

1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։

Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

 

Հայաստանում և Արցախում տիրող սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական լուրջ խնդիրները հաղթահարելու և Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանման նպատակով հանդես է եկել բազմաթիվ քաղաքական կոչերով,

այնուհետև անդամագրվել է Արցախյան պատերազմին մասնակցած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժումներին։

Հանդիսանում էր Հիմնադիր խորհրդարան կազմակերպության անդամ։

Ելույթներ է ունեցել հանրահավաքներին, մասնակցել քաղաքական բնույթի երթերի, մամլո ասուլիսների միջոցով հանդես եկել կոչերով։

Արայիկ Խանդոյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման։

 

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը գրել է․

Սիրելի ժողովուրդ․․․

Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը:

Ավետիսյանը Hetq-ի հետ զրույցում նշեց, որ Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է. իրեն այդ մասին հայտնել են Գյումրու բուժկենտրոնում գտնվող իրենց ընդհանուր ընկերները․․․

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո կալանավորվել էր, և դատարանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատ էր արձակվել․․․

Ասում եք սրտի կաթվա՞ծ․ Ուրեմն համարում եք, որ Արայիկը մահացավ կաթվածի պատճառո՞վ․․․

Իսկ ես կասեմ, որ ոչ, Արայիկը, մեր Միայնակ գայլն իրականում սպանվել է, իսկ մարդասպանն է նախկին հանցավոր ռեժիմը, որի պատճառով մահացավ նաև Հաց բերողը․․․

Արայիկը սպանվեց, իսկ այդ մարդասպանը նախկին իշխանությունների վարած ազգակործան քաղաքականությունն էր, որի հետ ոչ մի կերպ չէր հաշտվում Խանդոյանը․․․

Բանտում անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, թերևս, վատթարացրեց Արայիկի վիրավոր սիրտը, այն սիրտը, որ բաբախում էր Հայաստան աշխարհի, հայ մարդու համար․․․

Միակ մխիթարանքն այն է, որ Միայնակ գայլը, մեր Արայիկը, կարողացավ ազատության մեջ տեսնել, իրապես, անկախ ու ազատագրված իր ժողովրդին, որ նրա հոգին վերջապես մի փոքր խաղաղվեց․․․

Ննջես խաղաղությամբ Արայիկ ջան, իմացիր, որ սկսածդ գործը շարունակելու ենք․ գրում է Լուսինե Մելքոնյանը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Ասում եք կաթվա՞ծ․ Իսկ ես կասեմ, որ «Արայիկ Խանդոյանը սպանվել է»

Загрузка...

Be the first to comment on "Ասում եք կաթվա՞ծ․ Իսկ ես կասեմ, որ «Արայիկ Խանդոյանը սպանվել է»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ