․․․ ԿԱՄԵՑԵԼ Է ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՈՐԸ ՔԱՂՑՐ ԽՈՍՔ ԱՍԵԼ

 

Արայիկ Խանդոյանը սեպտեմբեր ամսին ֆեյսբուքի իր էջում զետեղել է Սևակի այս բանաստեղծությունը՝ նվիրված մորը։ Մարդ ամենածանր վիճակում մորն է հիշում, նրան կանչում․ դա այդպես է։

․․․ Կամեցել է գնալուց առաջ մորը քաղցր խոսք ասել։

Արցախյան պատերազմի ժամանակ եղբայրներով վաճառել են տան ողջ ոսկին ու փամփուշտ հայթայթել՝ սահման ուղարկելու․․․ Այդ անձնազոհության մեջ իր բաժինն ունի նաև մայրը՝ Ռիմա Խանդոյանը։

Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյան

Մայրն ինչքան էլ ծերանա,

Մի՜շտ նույն մայրն է մնալու,

Թե ինչ-որ տեղ թերանա,

Սրտին` դաղ է գնալու…

Մայրն ինչքան էլ բարկանա,

Նույն բարին է մնալու,

Կյանքն ինչքան էլ բարդանա`

Աշխարհին է մնալու…

Թե խենթի պես դու կոպտես,

Նույն սիրողն է լինելու,

Եվ քեզ համար իր կյանքը`

Նվիրողն է լինելու…

Թե մի բաժակ ջուր չտաս,

Նա` քեզ կուժով է տալու,

Թե մեկ անգամ դու ժպտաս`

Մեծ ուժով է թնդալու։

Մայրն ինչքան էլ ծերանա,

Մի՜շտ այն նուրբն է լինելու,

Հազար տեղ էլ թերանա`

Մի՜շտ քո սուրբն է լինելու…

https://www.hraparak.am/posts/5bbdc670ef999406dd15541c

 

Загрузка...

Be the first to comment on "․․․ ԿԱՄԵՑԵԼ Է ԳՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՈՐԸ ՔԱՂՑՐ ԽՈՍՔ ԱՍԵԼ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ