Հարութը ճշտի կողմնակից էր, նա չէր կարող կրակել Յուվեցի Կարոյի վրա. Արթուր Զադոյան

 

«Ես չեմ հավատում, որ Յուվեցի Կարոյի վրա Հարութն ա կրակել։ Հարութը սկզբունքային մարդ էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար, Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի հետ երկար տարիներ թշնամական հարաբերություններ ունեցող Արթուր Զադոյանը՝ անդրադառնալով Կարո Կարապետյանի սպանությանն ու Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի ինքնասպանությանը։

 

Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝ 2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով Յուվեցի Կարոն կրակել էր Արթուր Զադոյանի վրա, սակայն հետո Զադոյանն էր հայտնվել մեղադրյալի աթոռին։ Արթուր Զադոյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար, ինչպես նաև Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի համար։ Քրեական գործի վարույթը կասեցվել էր, ապա վերսկսվել: Վերսկսելուց հետո էլ, սակայն, երկու դրվագով Արթուր Զադոյանն արդարացվեց, իսկ մեկ դրվագով՝ Յուվեցի Կարոյի գլխին ծանր վնասվածք պատճառելու գործով կարճվեց վաղեմության ժամկետի հիմքով։

 

«Այ, որ ժամանակին Կարոյի դեմն առնեին, չթողնեին, որ նա այդքան աճեր, ինչ ուզենար աներ, հիմա էսպես չէր լինի։ Բայց դե նա կրակեց ինձ վրա, ու հետո ես դարձա մեղադրյալ, ինքը տուժող։ Իսկ դա գիտեք՝ ինչպես էր լինում։ Ոտքիս վրա կատարված կրակոցի էքսպերտիզան անգամ ճիշտ չտվեցին։ Բայց դե ինչ արած, արդեն անցել է։ Ու հետո, եթե իմ մոտ զենք լիներ, էլ ինչու էի լոմով, կլուչով խփում գլխին, զենք լիներ մոտս, զենքով կխփեի։ Կատարվածը տրամաբանական էլ չէր։ Տո զենքի պոչով կխփեի գլխին, ոչ թե կլուչով։ Բայց հետո, արի ու տես, որ իմ վրա դրեցին զենքով հարձակում գործել, իսկ Կարոն էդպես էլ անպատիժ մնաց… Դրա համար հիմա էլ չեմ հավատում, որ Հարութն ա կրակել Կարոյի վրա։ Իսկ եթե հասցրած լիներ այնքան, որ Հարութը կրակել ա, ուրեմն Հարութը ճիշտ ա եղել։ Իսկ ճիշտ քայլ արած մարդը երբեք ինքնասպան չէր լինի, էն էլ դեպքից այդքան հետո։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- ասաց Զադոյանը։

 

Նրա խոսքերով՝ Հարություն Ղարագյոզյանը ուրիշ մենթալիտետ ուներ, իսկ Կարո Կարապետյանը՝ ուրիշ։ Դրա համար էլ ինքը չի հավատում կատարվածի պաշտոնական վարկածին։ «Կարոն ապրում էր խաբելով, ստեղից-ընդեղից քցելով, խլելով ու դրանով ապրելով, իսկ Հարութը էդ կարգի մարդ չէր։ Ինչ-որ մի տեղ այս հարցում, հնարավոր է՝ բիզնես հարցեր են եղել, ու Կարոն, իր սովորության համաձայն, իր պարտավորություններից հրաժարվել ա։ Էդքան մի բան։ Կարոյի համար փողն էր դեր խաղում, իսկ Հարութի համար՝ ինքնասիրությունը, մարդկային բաներն ավելի կարևոր էին։ Նա չէր հանդուրժում խաբելը, քցելը։ Դրա համար էլ չեմ հավատում, որ Հարութը կարող էր կրակել»,-ասաց Զադոյանը՝ անդրադառնալով հարցին, թե միայն բիզնես հարցերը կարո՞ղ էին սպանության և ինքնասպանության պատճառ դառնալ։ «Եթե Հարութը կրակած լիներ, դրանից հետո նա չէր գնա իրա կաբինետում նստեր, հանգիստ ինքնասպան լիներ»,- նկատեց Զադոյանը։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ի գիշերը, Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն հանդիպել էին «Այգի» հացատանը, որին ներկա էր եղել նաև նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Կարապետյանի և Ղարագյոզյանի միջև վիճաբանությունն ավարտվել էր սպանությամբ:

Յուվեցի Կարոն ստացած 4 հրազենային վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Նրա սպանության մեջ կասկածվում էր նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ): Վերջինիս դին հայտնաբերել են դեպքից ժամեր հետո՝ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանությանը հասցնելը հոդվածով (ՀՀ ՔՕ 110):

 

https://www.1in.am

Загрузка...

Be the first to comment on "Հարութը ճշտի կողմնակից էր, նա չէր կարող կրակել Յուվեցի Կարոյի վրա. Արթուր Զադոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ