Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 15 մետրով

 

24-րդ դարի սկզբին՝ 2300 թվականին, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ 15 մետրով։ Այսպիսի կանխատեսում են արել ԱՄՆ գիտնականները, գրում է EurekAlert! պորտալը։

Եթե մարդկությունը չդադարեցնի էկոլոգիայի համար կործանարար ջերմոցային գազերի արտանետումը, ապա արագ աճող գլոբալ տաքացումը Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման կհանգեցնի։

 

Այս հարյուրամյակի վերջում ջրի մակարդակն արդեն համարյա երկուսուկես մետրով կբարձրանա, իսկ 2300 թվականին օվկիանոսը 15 մետրով ավելի բարձր կլինի, իսկ դա նշանակում է, որ մերձափնյա քաղաքների ու բնակավայրերի մի մեծ մասի գոյությանը վտանգ է սպառնում։

«Երկրի երեսից ամբողջությամբ կվերանան շատ կղզի-պետություններ, ջրի տակը կանցնեն մերձափնյա մեգապոլիսները։ Ռիսկի գոտում է համաշխարհային բնակչության 11 տոկոսը», — ասում են հետազոտողները։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսկ կհաջողվի՞ մարդկանց կանխարգելել այդ վտանգը հարցին գիտնականները ոչ մի կանխատեսում չունեն։ Կարծիք կա, որ գլոբալ տաքացումը և դրա հետ կապված Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը շարունակվելու է անկախ մարդկանց՝ իրավիճակի վրա ազդելու փորձերից, քանի որ խոսքը բնական կլիմայական գործընթացի մասին է, հաղորդում էplanet-today-ը։

https://scannews.am/news/view/26231.html

Загрузка...

Be the first to comment on "Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 15 մետրով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ