Գիտնականները պարզել են, թե ինչպես են մահացել Վեզուվի հրաբուխի զոհերը

 

Մ․թ․ 79 թվականին Վեզուվի հրաբուխի ժայթքման արդյունքում զոհված մարդկանց մնացորդների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղետից ոչնչացած հին հռոմեական քաղաքների բնակիչները սարսափելի մահով են մեռել։

Հրաբուխի ժայթքման արդյունքում Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքների բնակիչների գլուխները բառիս բուն իմաստով պայթել են, գրում է Plos One գիտական պարբերականը։

 

«Զոհվածների ոսկորներում ու գանգերի ներսում բավականին տարօրինակ սև ու կարմիր գույների հանքային նստվածք է հայտնաբերվել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ քիմիական նյութը ձևավորվել է հիմնականում երկաթից ու նրա օքսիդներից։ Խոսքը եռացած արյան մասին է», — պատմում են շոկային եզրակացությունն արած իտալացի հնագետները։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Գիտնականները գտնում են, որ եռացող լավայի հոսքերից փակուղու առաջ կանգնած մարդիկ համարյա միանգամից են զոհվել, քանի որ շիկացած հրաբխային նյութը ստիպել է, որ նրանց արյունը եռ գա։ Դրանից բացի, ժայթքման զոհերի գլուխները պայթել են, քանի որ ուղեղի եռալու արդյունքում դրանցում շատ բարձր ճնշում է առաջացել։

 

Գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ փորձել են փրկվել լավայից՝ թաքնվելով ափամերձ գոտում, բայց նրանք էլ ի վերջո թակարդն են ընկել ու զոհվել, հաղորդում է planet-today-ը։

https://scannews.am/news/view/26235.html

Загрузка...

Be the first to comment on "Գիտնականները պարզել են, թե ինչպես են մահացել Վեզուվի հրաբուխի զոհերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ