Արմեն Սարգսյանի ու Էմանուել Մակրոնի շրջայցը՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում (ուղիղ)

 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջայց են կատարում Շառլ Ազնավուրի կենտրոնում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեցին Երևանի «Ազնավուր» կենտրոն: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Ազնավուրի կեցավայրում է նաև ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոյնե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ով դիմավորեց հյուրերին։ Շառլ Ազնավուրի որդին Նիկոլա Ազնավուրն ասաց, որ նպատակ ունեն իրականացնել ծրագիր, որը երկու տարի առաջ ձեռնարկել էին։ «Ազնավուր» կենտրոն են ժամանել նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Հյուրերը շրջայց կատարեցին «Ազնավուրի» երևանյան կեցավայրում։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.armdaily.am/news/4286.html?lang=hy

Загрузка...

Be the first to comment on "Արմեն Սարգսյանի ու Էմանուել Մակրոնի շրջայցը՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում (ուղիղ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ