Ամերիկացի հնագետները բացահայտել են Զատկի կղզու առեղծվածներից մեկը

 

Ամերիկացի հնագետները պարզել են, թե ինչպես են Զատկի կղզու բնակիչները խմելու ջուր հայթայթել, այն դեպքում, որ կղզու վրա գրեթե չեն եղել գետեր ու լճեր: Այս մասին ասվում է Բիգհեմթոնի համալսարանի պաշտոնական կայքում:

Հետազոտությունն անցկացնող գիտնականներից մեկի՝ 20 տարի շարունակ Զատկի կղզու բնիկ ժողովրդին ուսումնասիրող Կարլ Լիպոյի խոսքով՝ ծակոտկեն հրաբխային հողը շատ արագ կլանում էր անձրևաջուրը, իսկ մանր լճերը չէին կարողանում բավարար քանակությամբ ջուր ապահովել: Սակայն մասնագետները չափել են ծովի ափամերձ ջրերում աղի պարունակության մակարդակը և եկել այն եզրահանգման, որ այդ ջուրն օգտագործման ենթակա է:

«Գրունտային ջրերը լանջով իջնում են դեպի օվկիանոսը: Մակընթացությունների ժամանակ խմելու ջուրն անմիջապես ծովն է լցվում: Արդյունքում մարդիկ կարող էին կիրառել այդ աղբյուրներն օգտագործման համար պիտանի ջուր հավաքելու համար»,- բացատրել է Լիպոն:

Ընդ որում՝ այս մասին են վկայում նաև 18-րդ դարի ուսումնասիրությունների մասին գրառումները, որոնցում նշվում է, որ տեղի բնակչությունն իբրև թե ծովի ջուր էր խմում:
https://www.tert.am/am/news/2018/10/11/Easter-Island/2815971
Загрузка...

Be the first to comment on "Ամերիկացի հնագետները բացահայտել են Զատկի կղզու առեղծվածներից մեկը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ