Ազնավուրին առաջարկել էի այսօր միասին մի փոքր երգել. Մակրոն

 

«Ազնավուր» կենտրոնում հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան կշարունակի միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը, որ դա նսև Ֆրանսիայի պայքարն է։

«Չկան բառեր՝ նկարագրելու համար այն, ինչը զգացինք այսօր առավոտյան Ցեղասպանության հուշահամալիրում։ Այս պայքարը չի ավարտվի, որովհետեւ հիշել ցեղասպանությունների մասին՝ դատապարտելով դրանց ժխտողականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչեւ առաջիկա ապրիլի 24–ը։ Ֆրանսիայում այս օրը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր», — նշեց նա։

 

«Շառլ Ազնավուրի հետ պետք է աշխատեինք այսօր այստեղ։ Նա շատ էր սպասում այս հանդիպումը։ Այս մասին խոսել ենք մեր վերջին հանդիպման ժամանակ։ Նա ցանկանում էր, որ դա լիներ այս երկրում, այս լեզվով, այստեղ իր ընտանիքի հետ։ Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք։ Իր սովորության համաձայն՝ նա ոչինչ չէր թողել պատահականությանը։ Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի։ Իր սովորության համաձայն նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել՝ եթե ցանկանար, որ մենք մի քիչ երգեինք։ Նրա պայքարը նախ Հայաստանի համար էր, որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու պատմության վերքերին։

Եթե այստեղ ներգաղթյալի որդին հերոս է, ապա նախ որովհետև 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո երդվեց իր երկրի առջև, որ նրա տարվա եղանակները նորից կերգեն և նրա զավակներն ավելի ուժեղ կկառուցեն։ Նա հավատարիմ մնաց այս խոստմանը։ Այսօր Ազնավուր հիմնադրամը Նիկոլայի ու Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այս հանձնառությունը Հայաստանի զավակների համար։ Եկել եմ մի կարեւոր միջոցառման համար, ինչպիսին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն է։

Այս 2018-ին, որը հավերժ կմնա ՀՀ պատմության մեջ՝ Առաջին հանրապետության հարյուրամյակ, թավշյա հեղափոխություն, որը զարմացրեց աշխարհը, հրաժեշտ Շառլ Ազնավուրին։ Ես կվերադառնամ, որպեսզի մենք առանց շտապելու միասին խորացնենք մեր սկսած տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի նոր դինամիկան, որտեղ Կենտրոնը, որտեղ մենք գտնվում ենք, լիովին կզբաղեցնի իր ծովակալի նավի առաջատար տեղը»,- եզրափակեց Ֆրանսիայի նախագահը:

 

https://www.armdaily.am/news/4301.html?lang=hy

Загрузка...

Be the first to comment on "Ազնավուրին առաջարկել էի այսօր միասին մի փոքր երգել. Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ