«Մեղք ենք». երեքամյա Արփիի պատասխանը Աննա Հակոբյանին. տեսեք, թե ինչու է նման պատասխան տվել

 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նշում է, որ իր երեխաներն էլ մյուս երեխաների պես են, և տանը լինում են իրավիճակներ, որ բոլորովին էլ այդքան բարի չեն, որքան երևում են.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Տանը լինում են իրավիճակներ, երբ երեխաներս բոլորովին բարի չեն՝ հատկապես երեքամյա Արփին։ Նա էնպես է բարկանում մեծերի վրա, գոռում ու իր էմոցիաներն արտահայտում… Իրենք սովորական երեխաներ են, ոչնչով չեն տարբերվում մյուսներից. մեկ բարի են, մեկ անկարգ»,- Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում նշել է Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հաջողվել այդքան բարի երեխաներ դաստիարակել։

 

Նա նաև նշել է, որ երկրից մի քանի օրով բացակայելիս նախապատրաստում է երեքամյա դստերը՝ Արփիին.

«Յուրաքանչյուր բացակայությունից առաջ ես երեքամյա դստերս պատմում եմ, որ մի քանի օրով բացակայելու եմ, իրեն անակնկալի չեմ բերում, նախապատրաստում եմ դրան։

Վերջին՝ Ֆրանսիայի այցից առաջ նա ինձ հարցրեց՝ գնու՞մ եմ արդեն, ես իրեն ասացի, որ վաղն եմ մեկնելու, ինչին նա արձագանքեց՝ «մեղք ենք»,- պատմել է Աննա Հակոբյանը։

«Մեղք ենք». երեքամյա Արփիի պատասխանը Աննա Հակոբյանին. տեսեք, թե ինչու է նման պատասխան տվել

Загрузка...

Be the first to comment on "«Մեղք ենք». երեքամյա Արփիի պատասխանը Աննա Հակոբյանին. տեսեք, թե ինչու է նման պատասխան տվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ