ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում է հայտնվել՝ մեջքին կապած երեխայի հետ (տեսանյութ)

 

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում (Մինեսոտա նահանգ) եղանակի տեսության հաղորդավարուհի Սյուզի Մարթինն ուղիղ եթերում հայտնվել է քնած երեխայի հետ, որին կապել էր մեջքին:

Ինչպես գրում է praedictix.com-ը, հաղորդավարուհին, որը Praedictix ընկերության օդերևութաբանության հարցերով տնօրենն է, իր քայլը մեկնաբանել է երեխաների տեղափոխման սիրելի մեթոդը հանրայնացնելու ցանկությամբ: Նրան դուր է գալիս երկու տարեկան որդուն տեղափոխել մեջքին կապած:

Նրա խոսքով՝ հատուկ լանջագոտին նրա համար իրական փրկություն է դարձել կենցաղում և հատկապես շատ է օգնել որդուն նոր ծնված ժամանակ խնամելիս:

Եթերից հետո բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում, իսկ տեսանյութը շուրջ 1 միլիոն դիտում է ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորիկը լուսաբանող հաղորդավարը հազիվ է փրկվել մահից:

Weekend National Forecast (featuring a special guest!)

Meteorologist Susie Martin and a special guest host your national forecast today. Unfortunately, her assistant was found sleeping on the job… We apologize for the inconvenience….#IBW2018 #babywearing #weather #meteorologist

Опубликовано Praedictix Пятница, 5 октября 2018 г.

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.tert.am/am/news/2018/10/11/weather-presenter/2816782

 

Загрузка...

Be the first to comment on "ԱՄՆ-ում հաղորդավարուհին ուղիղ եթերում է հայտնվել՝ մեջքին կապած երեխայի հետ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ