«Ի՞նչ հուշարձան է, ի՞նչ է գրված բանալու վրա». Ռուբեն Շուխյան

 

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Սա «Երևանի բանալի» հուշարձանն է Հյուսիսային պողոտայում: Այն գտնվում է պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի կողմից: Շատ լավ է, հրաշալի է, որ կա մեր 2800-ամյա մայրաքաղաքի բանալին խորհրդանշող այսպիսի հուշարձան: Բայց… Նկատած կլինեք հավանաբար, թե ինչպես են այստեղ մշտապես լուսանկարվում Երևան այցելած զբոսաշրջիկները՝ անցորդներին հարցնելով. ի՞նչ հուշարձան է սա, ի՞նչ է գրված բանալու վրա և ի՞նչ զինանշան է պատկերված: Այստեղից մի առաջարկություն. կարծում եմ, նպատակահարմար կլիներ, որ հուշարձանի մոտ տեղադրվի մի ցուցանակ (իհարկե նաև անգլերենով), որտեղ հստակ նշված կլինի, թե ինչ հուշարձան է այն, ինչ զինանշան է և ով է հեղինակը»:

Սա «Երևանի բանալի» հուշաձանն է Հյուսիսային պողոտայում: Այն գտնվում է պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի կողմից: Շատ…

Опубликовано Ruben Shukhyan Cреда, 10 октября 2018 г.

Загрузка...

Be the first to comment on "«Ի՞նչ հուշարձան է, ի՞նչ է գրված բանալու վրա». Ռուբեն Շուխյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ