Սասուն Միքայելյանի որդու կենսագրությունը «պատ է ծակում» (ֆոտո)

Հոկտեմբերի 21-ին Հանրապետության մի քանի քաղաքում կանցկացվեն ավագանու ընտրություններ:Հետաքրքիր ընտրարշավ է ընթանում հատկապես Հրազդանում, որտեղ քաղաքապետի ֆավորիտ թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սևակ Միքայելյանն է, ում, իշխանությունները թեև չեն սատարում, սակայն հայրն արդեն հասցրել է Հրազդանն «իրենով արել»:

Սևակ Միքայելյանը քարոզարշավի ընթացքում գրեթե կրկնօրինակում է Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» շարժման գործելաոճը և մեթոդները. երևի հույս ունի, որ այդկերպ դրական արդյունքի կհասնի:

 

Հրազդանում քաղաքապետ դառնալու ճանապարհին թեկնածուի միակ «առավելությունը» Սասուն Միքայելյանի որդին լինելն է, որն էլ, հավանաբար, նրան նման հնարավորություն կապահովվի: Սևակ Միքայելյանն իր տարիքին բնորոշ կենսագրություն ունի, նա կենսագրական տվյալներ բաժնում գրելու գրեթե որևէ էական բան չունի:

Ստիպված՝ կենսագրության մեջ ինչ-որ ավելորդ կետեր են ներառված, որ գոնե տեքստը երկար լինի, թե չէ՝ ստացվում է մոտավոր այսպես՝ ծնվել է, սովորել դպրոցում, չի ծառայել բանակում, և ցանկանում է դառնալ քաղաքապետ:

Ավելորդ ավելացրած հատվածներ ասելով՝ նկատի ունենք պաշտոնական էջում հրապարակված կենսագրական տվյալներից հատկապես այն տողերը, որտեղ շեշտվում է, թե Սևակ Միքայելյանն ընդդիմադիր ինչ գործունեություն է ծավալել:

 

Շեշտվում է, որ նա 2008-ից ակտիվ պայքարել է քաղբանտարկյալների ազատության համար, մասնակցել է Երևանում, Հրազդանում տեղի ունեցած քաղաքական ակցիաներին:

2015 թ. մասնակցել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին՝ օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիային:

2017 թ. մասնակցել է «Ոչ թանկացումներին» քաղաքական ակցիային:

2015 թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարն է:

Երևի Սևակ Միքայելյանին կառավարչական գործունեություն ծավալելիս շատ պետք կգա իր՝ բողոքի ակցիաներին մասնակցելու փորձը: Հավանաբար, նա այդպես էլ կսկսի ղեկավարել քաղաքը և կարգավորել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Պատկերացրեք՝ երբ քարտուղարուհին սուրճն ուշացնի, նա կարող է պառկել հատակին՝ որպես բողոքի արտահայտման միջոց, կամ հետ-հետ քայլերով հեռանալ աշխատասենյակից, կամ կարող է ռուպրով հայտարարել, որ քարտուղարուհին իր դեմ սաբոտաժ է անում, վերջին հնարավորությամբ՝ «լայվ» կմտնի և կոչ կանի հրազդանցիներին՝  հավաքվել քաղաքապետարանի շենքի մոտ՝ այդկերպ արտահայտելով «ժողովրդի կամքը»:

Հասկանալի է, որ զուտ Սասուն Միքայելյանի որդին լինելու պատճառով պետք չէ անփորձ և առնվազն բարձրագույն կրթություն չստացած երիտասարդին կարգել քաղաքագլուխ. մեր երկրորդային քաղաքների գլխով ինչ ասես՝ անցել է, և ևս մեկ անգամ նոր փորձության միջով անցկացնելը տարիներով հետ կգցի քաղաքը:

http://newspress.am/?p=88057&l=am/sasun+miqayelyanivordu+kensagrutyuny+pat+e+cakum+foto

Загрузка...

Be the first to comment on "Սասուն Միքայելյանի որդու կենսագրությունը «պատ է ծակում» (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ