Այսօր տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը

Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Արայիկ Խանդոյանի Եկեղեցու Կարգի արարողությունը, ժամը 14:00-ին Հուղարկավորության թափորը կշարժվի Եռաբլուր, որտեղ տեղի կունենա Հուղարկավորությունը։

Արայիկ Խանդոյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 19-ին, Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղում : Նա Արցախյան պատերազմի մասնակից է, ազատամարտիկ:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Խմբավորման անդամները պահանջում էին ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

Картинки по запросу արայիկ խանդոյան

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։
http://operativ.am/?p=294623&l=am
Загрузка...

Be the first to comment on "Այսօր տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ