Աղջիկներ, ուշադրություն. ինչ է կատարվում օրգանիզմի հետ եղունգի լաք քսելուց 10 ժամ անց

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բոլորս էլ գիտենք, որ չի կարելի եղունգներին շատ հաճախակի լաք քսել, քանի որ դրա հետևանքով եղունգները թուլանում են և դեղնում: Իրականում գեղեցկության այս միջոցը շատ ավելի մեծ վնաս է հասցնում մեր առողջությանը, քան ընդունված է կարծել:

 

Չենք հորդորում ձեզ հրաժարվել մանիկյուրից: Մենք պարզապես ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ազդեցությունը, որ լաքն ունենում է մեր օրգանիզմի վրա: Ի՞նչն է հիմնական վտանգ ներկայացնում մեր առողջության համար։

Լաքը տոքսիկ է: Ժամանակակից կոսմետիկ որոշ միջոցներ պարունակում են հետևյալ բաղադրիչները, որոնք քայքայում են ձեր առողջությունը:

 

Տոլուոլ (Toluene) – լուծող նյութ է, որի շնորհիվ եղունգների վրա հարթ ծածկույթ է առաջանում, և պիգմենտը երկար է պահպանվում: Հայտնի է, որ տոլուոլն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և կարող է առաջացնել ռեպրոդուկտիվ ֆունկցիայի հետ կապված խնդիրներ: Գլխացավը, թուլությունը, ուշագնացությունը, սրտխառնոցը անորակ լաքի օգտագործման հետևանքներից են:

Ֆորմալդեհիդ (Formaldehyde) – անգույն գազ, որի շնորհիվ լաքն ավելի երկար է պահպանվում: Ալերգիկների մոտ ֆորմալդեհիդի հետ կոնտակտի արդյունքում կարող են առաջանալ դերմատիտ և քիմիական այրվածքներ, ավելի ծանր դեպքերում՝ սրտի ռիթմի խախտում, ցնցումներ և անգամ քաղցկեղ:

 

Դիբուտիլֆտալատ (Dibutyl Рhthalate) – օգտագործվում է որպես արոմատիզատոր: Այս բաղադրիչի պատճառով կարող են առաջանալ էնդոկրին խախտումներ, գինեկոլոգիական հիվանդություններ, շնչուղիների հիվանդություններ:

Գիտնականները կատարել էին մի հետազոտություն, որին մասնակցում էին 24 կանայք: Եղունգներին լաք քսելուց 6 ժամ անց կանանց մեծամասնության մոտ արձանագրվեց դիֆենիլֆոսֆատի բարձր մակարդակ: Այս նյութը հանդիսանում է տրիֆենիլֆոսֆատի ածանցյալ և առաջանում է մետաբոլիզմի ժամանակ, իսկ արդեն 10 ժամ անց դիֆենիլֆոսֆատի քանակությունը 7 անգամ գերազանցում է նորման:

Ինչպե՞ս ընտրել լաք, որը կլինի անվնաս առողջության համար

Որոշ լաքերի վրա կան հատուկ նշաններ: «5-Free» – սա նշանակում է, որ լաքը չի պարունակում ֆորմալդեհիդ (formaldehyde), նրա ածանցյալները (formaldehyde resins), տոլուոլ (toluene), դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և կամֆոր (camphor): «3-Free» – սա նշանակում է, որ լաքում չկա 3 բաղադրիչ՝ ֆորմալդեհիդ (formaldehyde), դիբոտիլֆլատատ (dibutyl phthalates) և տոլուոլ (toluene):

Աղջիկներ, ուշադրություն. ինչ է կատարվում օրգանիզմի հետ եղունգի լաք քսելուց 10 ժամ անց

Загрузка...

Be the first to comment on "Աղջիկներ, ուշադրություն. ինչ է կատարվում օրգանիզմի հետ եղունգի լաք քսելուց 10 ժամ անց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ