Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին

 

Ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը վախենում էր «սուպեր մարդկանց» ի հայտ գալուց, որի պատճառ կարող է հանդիսանալ ԴՆԹ փոփոխությունը:

Այս մասին հայտնում է The Sunday Times-ը՝ նշելով, որ մտահոգությունները Հոքինգը նկարագրել է իր վերջին աշխատություններից մեկի մեջ: Մահից առաջ բրիտանացի գիտնականը գրել էր «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» աշխատությունը, որը հրապարակվելու է հոկտեմբերի 16-ին:

Աշխատության մեջ ֆիզիկոսը կիսվել է մտահոգություններով, որ ապագայում մարդիկ կկարողանան գումարի դիմաց փոփոխություններ անել ԴՆԹ-ում օրգանիզմի տարբեր որակներ բարելավելու համար:

«Հնարավոր է, որ որոշակի օրենքներ կսահմանվեն գեների փոփոխությունների վերաբերյալ, սակայն ոմանք չեն կարողանա դիմակայել գայթակղությանը, որպեսզի բարելավեն մարդկային ունակությունները, օրինակ՝ հիշողությունը, դիմակայությունը հիվանդություններին, կյանքի տևողությունը», — աղբյուրը մեջբերում է ֆիզիկոսի գրառումները:

 

Հոքինգի կարծիքով՝ «կատարելագործված» մարդու ի հայտ գալը կբերի նրան, որ սովորական մարդիկ կսկսեն հատուկ, ստորին խավեր ստեղծել կամ ընդհանրապես կվերանան:

Հիշեցնենք, որ հանրահայտ գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:

 

https://www.tert.am/am/news/2018/10/14/hawking/2818835

Загрузка...

Be the first to comment on "Սթիվեն Հոքինգը մահից առաջ պատմել էր մարդկությանը սպառնացող նոր վտանգի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ