Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասին

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից հավատացել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, իսկ հեղափոխության օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, համոզվել է, որ պահը բեկումնային է և հետադարձի ճանապարհ այլևս չկա:

Al Jazeera հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի 2019 թվականի հունվարին:

https://www.tert.am/am/news/2018/12/06/Anna-hakobyan/2865851

Загрузка...

Be the first to comment on "Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ