Մայր Աթոռը տասը բնակարան կտրամադրի երկրաշարժից տուժածներին

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մայր Աթոռիտեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Նպատակ ունենալով զորակցել սոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում»,- գրել է Վահրամ քահանա Մելիքյանը:

http://armday.am/post/69899/majr-atory-tasy-bnakaran-ktramadri-erkrasharzhits-to-zhatsnerin

Загрузка...

Be the first to comment on "Մայր Աթոռը տասը բնակարան կտրամադրի երկրաշարժից տուժածներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ