Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել

 

«Մենք» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Անի Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

 

Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=302120&l=am

Загрузка...

Be the first to comment on "Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «Մենք» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ