Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Վերաքննիչ դատարանի այսօր հրապարակած որոշման համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, մեր բողոքները մերժվել են: Դա բողոքարկվելու է», — լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: — «Դատարանի որոշման հիման վրա [Քոչարյանը] կալանավորվելու է», — հավելեց նա:

Վերաքննիչ դատարանը գործը քննել էր հինգ օրում:

 

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել:

Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

 

Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

https://www.azatutyun.am/a/29642955.html

Загрузка...

Be the first to comment on "Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ