Բրիտանացի արվեստաբանի կատուն փչացրել է 18-րդ դարի թանկարժեք կտավը

 

Բրիտանացի արվեստաբան և հեռուստահաղորդավար Բենդոր Գրոսվենորի կատուն փչացրել է վարպետի սիրելի նկարիչներից մեկի կտավը: Այդ մասին գրում է The Telegraph-ը:

2015 թվականին Գրոսվենորը 5250 ֆունտ ստեռլինգով (մոտ 450 հազար ռուբլի) գնել էր անգլիացի դիմանկարիչ Մայքլ Ռայթի` 18-րդ դարի կտավներից մեկը: Նկարը փչացել էր ցրտից, և արվեստաբանը փորձել էր վերականգնել այն: Ավարտելուց անմիջապես հետո սիրված կտավը երկրորդ անգամ փչացրել էր կատուն` ցատկելով նկարի վրա:

Գրոսվենորը նշել է, որ Ռայթի ստեղծագործության վերականգնումը կարժենա նույնքան, որքան ինքը ծախսել է այն ձեռքբերելու համար:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Ակնհայտ է, որ Պադմեն (կատվի անունն է` Tert.am) Մայքլ Ռայթի երկրպագու չէ և չի զղջում իր արարքի համար», — ասել է արվեստաբանը:

https://www.tert.am/am/news/2019/01/10/cat/2890922

Загрузка...

Be the first to comment on "Բրիտանացի արվեստաբանի կատուն փչացրել է 18-րդ դարի թանկարժեք կտավը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ