11-ամյա պարուհի Սոֆի Մանասյանը հայտնվել է հանրահայտ Nickelodeon հեռուստաալիքում (լուսանկարներ, տեսանյութեր)

 

Ղազախստանի թերևս ամենահայտնի մանուկ արտիստուհին՝ պարուհի, դերասանուհի Սոֆի Մանասյանը, նկարահանվել է ամերիկյան հանրահայտ Nickelodeon մանկական հեռուստաալիքի Lip Sync Battle Shorties հեռուստահողորդման մեջ:

Ինչպես նշում է nur.kz-ն, այս մասին սոցկայքերում հայտնել է երեխայի մայրը:

11-ամյա Սոֆին խոստովանել է, որ շատ ուրախ է սիրած ալիքի հետ համագործակցության համար, քանի որ դրա շնորհիվ փորձ է ձեռք բերել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ծնված հայուհին Ասիական կինոփառատոնի ժամանակ հանդիպել էր Անջելինա Ջոլիի հետ, արժանացել աստղի ուշադրությանը, նրա հետ զրուցել ու լուսանկարվել:

Նշվում է, որ Սոֆին այժմ բնակվում է Լոս Անջելեսում:

Նրա մասնակցությամբ հաղորդման մի դրվագը կարող եք դիտել այստեղ:

 

Image result for софи манасян

Image result for софи манасян

https://www.tert.am/am/news/2019/01/10/sofi/2891379

Загрузка...

Be the first to comment on "11-ամյա պարուհի Սոֆի Մանասյանը հայտնվել է հանրահայտ Nickelodeon հեռուստաալիքում (լուսանկարներ, տեսանյութեր)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ