Ձիերի վարսահարդարը. երիտասարդ կինը կենդանիներին վերածում է արվեստի քայլող գործերի (լուսանկարներ, տեսանյութ)

 

Բրիտանիայում բնակվող 30-ամյա Մելոդի Հեմսը, որը զբաղվում է ձիերին խուզելով, հայտնի է դարձել ինքնատիպ աշխատանքների շնորհիվ:

Ինչպես գրում է Oddity central-ը, երիտասարդ կինը ձիերի մազերը խուզելով իրական արվեստի գործեր է պատկերում կենդանիների մարմիններին:

Այս գործով նա սկսել է զբաղվել 9 տարեկանից և երկու տասնամյակի ընթացքում կատարելագործել է իր հմտությունները:

Առաջին փորձը 9 տարեկանում նա կատարել է իրենց ընտանեկան պոնիի վրա: Կենդանու մոտ Կուշինգի հիվանդություն է եղել, որի պատճառով նրա մոտ բրդի հաստ շերտ էր առաջանում, որը չէր փոխվում շոգ եղանակներին:

 

Աղջիկը մշտապես կտրել է ձիու մազերը, սակայն նա նաև մեծ սեր է ունեցել արվեստի նկատմամբ և ժամանակի հետ սկսել է գործադրել իր նկարչական ունակությունները՝ համատեղելով վարսահարդարի աշխատանքի հետ: Այժմ նա երկրով մեկ հայտնի է որպես «ձիերի վարսահարդար»:

 


https://www.tert.am/am/news/2019/01/10/horse-barber/2891690

Загрузка...

Be the first to comment on "Ձիերի վարսահարդարը. երիտասարդ կինը կենդանիներին վերածում է արվեստի քայլող գործերի (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ