Ես հարuտության, իշխանատենչության մոլnւցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին…

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

ՈՃԻՐ   ԵՎ ՊԱՏԻԺ
Տարիներ առաջ, մի մարդ, հիասթափված կյանքից, նետվել էր կամրջից:Սակայն մի պահ անց, սկսել էր գոռալ. «Փրկեցե՜ք»: Իսկ մի հանցագործ բանտախցում կախվել էր, թողնելով հետևալ գրությունը. «Քանի որ դատարանը կարող է մեղմացնել ինձ հասանելիք պատիժը, ես,անսալով խղճիս ձայնին, զղջացի հանացաքիս համար և որոշեցի վերջ տալ իմ կյանքին»:

Պատմության ընթացքում նման դեպքեր շատ են պատահել: Չի բացառվում, որ Քո-ՉԱՐ-յանի սրտում դեռ պահպանված լինեն մարդկային խղճի, արժանապատվության մնացորդներ, չի բացառվում, որ նա հոգու խորքում կարող է գիտակցել իր հանցանքը, զղջալ և դարձի գալ:

 

Պատկերացնո՞ւմ եք հետո ի՜նչ կկատարվի: Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը կկանչի իր պաշտպաններին ու կասի. «Ես հարստության, իշխանատենչության մոլուցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին, իսկ դուք, չէ՞ որ կույր չէիք:

 

Ի՞նչը ստիպեց ձեզ պաշտպանել մի մարդու, որը թալանել է պատերազմի մեջ գտնվող, երկրաշարժից տուժած սեփական ժողովրդին, թշնամուն ուրախացրելով, թուլացրել հայոց բանակը, կենսական կառույցները վաճառել այլազգի գործարարներին: Ի՞նչն է ձեզ ստիպել պաշտպանել նման անարժան մարդուն:

Չէ՞ որ ձեր հանցանքն ավելի մեծ է քան իմը, քանզի այն գիտակցված է և խմբակային Բացի այդ, դուք, լինելով արդարադատությունը իրականացնող պաշտոնյաներ, դրանով հանցանքներ գործելու և անպատիժ մնալու վստահություն եք ներշնչում ապագա հանցագործներին»:

Հետո Քոչարյանը կհիշի Սիամանթոյի հայտնի խոսքերը անարդարության մասին ու և պոետի օրինակին հետևելով, «կթքնի» իրեն պաշտպանողների ճակատին, պահանջելով բանտարկել այդ օրինազանցներին:

Դանիել Երաժիշտ

https://texekatu.ru/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%A5%D5%BD-%D5%B0%D5%A1%D6%80u%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%B8%D5%ACn%D6%82/
Загрузка...

Be the first to comment on "Ես հարuտության, իշխանատենչության մոլnւցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանին…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ