Թոխատյանը ծնունդը ժամեր անց կնշի չինացիների և ռուսների հետ

 

Այսօր Հրանտ Թոխատյանը նշում է ծննդյան օրը. լրանում է դերասանի 61-ամյակը: Armdaily.am-ի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը նշեց, որ ինքն այս պահին գտնվում է Չինաստանում:

Հարցին, թե ինչպես է պատրաստվում նշել տարեդարձը կամ արդեն նշել է, թե ոչ, նա ասաց, որ այսօր՝ հենց իր տարեդարձի օրը, լինելու է նրա ֆիլմի պրեմիերան: Նախագիծն իրենից ներկայացնում է ռուս-չինական պրոյեկտ, իսկ ինքը գլխավոր դերում է: Ֆիլմը կոչվում է «Ինչպես ես դարձա ռուս»:

Մեր այն հարցին, թե ինքը սիրում է նվերներ ստանալ, նա պատասխանեց. «Իսկ կա՞ մարդ, ով չի սիրում նվեր ստանալ»:   Հրանտ Թոխատյանը նշեց նաև, որ արդեն ստացել է նվերներ տարբեր ընկերներից և դարձյալ նվերների է սպասում: Իսկ ֆիլմի պրեմիերայից հետո պատրաստվում են խնջույք անել:

https://www.armdaily.am/news/11797.html?lang=hy

Загрузка...

Be the first to comment on "Թոխատյանը ծնունդը ժամեր անց կնշի չինացիների և ռուսների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ