Պրահա մեկնած հայկական պատվիրակության ղեկավար Արթուր Նաջարյանին թալանել են

 

Պրահա Միջսեկտորային համագործակցություն թեմայով ուսումնական այցի մեկնած հայկական պատվիրակության ղեկավարը թալանի է ենթարկվել «Կլեմենս» եկեղեցու մոտակայքում: Կողոպտիչները տարել են Արթուր Նաջարյանին պատկանող  դրամապանակը, որի մեջ եղել է գրեթե 600 եվրո, բանկային քարտեր, կարևոր այլ փաստաթղթեր։ Դեպքից հետո ոստիկանությունը գտել եւ տիրոջն է հանձնել դրամապանակը՝ փաստաթղթերով, բայց առանց գումարի:

 

Այս առիթով Գյումրու ԵՆԿ հկ նախագահ Արթուր ՆԱջարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պրահան դարձել է Եվրոպայում կողոպուտների կատարման ամենամեծ էպիկենտրոնը: Վիճակագրությունն և ոստիկանությունում սաղ գիշեր նմանատիպ case-երի մասին հայտարարություն տվողներն էլ վկա: Փաստորեն, իզուր չէ, որ Գոնզալեսները ձգտում են ապաստան գտնել այստեղ:
Ի դեպ, հեչ կապ չունի, որ զգոնությունդ միշտ գերմակարդակում է, արտերկրում գործողումներիդ փորձն էլ անսահմանափակ, միևնույն է, կարող ես հեշտությամբ դառնալ կողոպուտի զոհ: Փաստորեն Պրահայում «գողերը» մինչև հոգու խորքը գող չեն: Դրամապանակիցս հանել են ամբողջ կանխիկ գումարը, իսկ «տակի նստվածքը» մեծահոգաբար փոխանցել են համապատասխան մարմիներին «խեղճ ու կրակ» տուրիստին հետ վերադարձնելու համար»:

 

Հայկական պատվիրակության կազմում են տարբեր կառույցների ներկայացուցիչներ՝ մեդիա ոլորտի, ուսումնական հաստատության, հասարակական, եւ պետական ոլորտի անձինք: Այցի նպատակն է ուսումնասիրել Չեխիայի երիտասարդական պետական քաղաքականությունն  ու ծանոթանալ իրականցվող ծրագրերին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ միջգերատեսչական ծրագրեր կան, որոնք հնարավոր է կիրառել նաեւ Հայաստանի հանրապետությունում:

https://armtimes.com/hy/article/152220

Загрузка...

Be the first to comment on "Պրահա մեկնած հայկական պատվիրակության ղեկավար Արթուր Նաջարյանին թալանել են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ