Ոստիկանները մայրաքաղաքում վնասազերծել ու բերման են ենթարկել մի քանի տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով (տեսանյութ)

 

ՀՀ ոստիկանությունը ամենօրյա հետևողական պայքար է մղում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Եվ նշանակություն չունի ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված անձի ով լինելը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունվարի 12-ին՝ ժամը 22-ն անց 15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկից մեքենաներով հանդերձ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել 42-ամյա Ա. Հ.-ին և նրան ուղեկցող անձանց՝ ապօրինի զենք-զինամթերք ու սառը զենք պահելու, կրելու կասկածանքով:
Բերման ենթարկվածներից երկուսի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 23 և 21.5 սմ երկարությամբ դանակներ:

Ռուսական համարանիշերով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց 5.45 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ, 12մմ տրամաչափի 6 և 5.45մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված տարբեր տեսակի երկու հրազեն:

Հայկական համարանիշերով «Տոյոտայի» զննությամբ ևս հայտնաբերվեց նույն տեսակի երկու հրազեն և 12մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածը վերցվել է: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները կատարում են համապատասխան ստուգումներ: Նշանակվել են փորձաքննություններ:

Միջոցառումները շարունակվում են:

http://armday.am/post/73006/ostikannery-majraqaghaqo-m-vnasazertsel-o-berman-en-entarkel-mi-qani-tghamardo-aporini-zenq-zinamterq-pahelo-krelo-kaskatsanqov-(tesanjo-t)

Загрузка...

Be the first to comment on "Ոստիկանները մայրաքաղաքում վնասազերծել ու բերման են ենթարկել մի քանի տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ