Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ

 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը:

 

«Փակ և գաղտնի քվեարկությամբ ԱԺ 132 պատգամավորների 131 կողմ ձայնով ՀՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արարատ Միրզոյանը»,- ասաց Հովակիմյանը:

1 քվեաթերթիկ եղել է անվավեր:

 

ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախագահի թեկնածու չէին առաջադրել:

https://armenpress.am/arm/news/960659.html

Загрузка...

Be the first to comment on "Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ