Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի

 

Ֆրանսիայում աճուրդի կհանվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանած La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական  Le Figaro-ն:

Աճուրդը տեղի կունենա փետրվարի 7-ին: 1996թ.-ի արտադրության ավտոմեքենան Ազնավուրը շատ քիչ է օգտագործել: Այն մինչ այժմ գտնվում էր Ազնավուրի քրոջը պատկանող Շատո դե Բուրդոն պալատում:

 

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը մահացել է 2018թ-ի հոկտեմբերի 1-ին:

https://armenpress.am/arm/news/960725.html

Загрузка...

Be the first to comment on "Շառլ Ազնավուրի ավտոմեքենան աճուրդի կհանվի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ