«Ինձ սիրված ու շատ երջանիկ զգացի». Արևիկ Ուդումյանը՝ 35-ամյակին ամուսնու անակնկալների մասին

 

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը երեկ տոնել է 35-ամյակը: Հաղորդավարուհու համար օրը լի է եղել գեղեցիկ շնորհավորանքներով ու անակնկալներով: Արևիկը Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես է նշել այն:

Հաղորդավարուհին տարեդարձն անցկացրել է ընտանիքի անդամների հետ. «Շատ հարազատ, ջերմ, լավ երեկո ենք անցկացրել: Ամեն ինչ ամուսինս էր կազմակերպել, ես  որևէ բանից տեղյակ չեմ եղել»:

Արևիկի խոսքով՝  ծննդյան օրը սկսվել ու ավարտվել է անակնկալներով. Թե ինչ անակնկալ է մատուցել ամուսինը՝  Արամ Վարդևանյանը, հաղորդավարուհին նախընտրեց չբացահայտել: Ի դեպ, Արամը գեղեցիկ գրառում էր արել՝ շնորհավորելով սիրելիին, որը հուզել է Արևիկին:

 

«Փոքր ժամանակ երազում էի հասնել արևին, գոնե մոտիկից տեսնել, չնայած այն հիմնավորումներին, որ դա անհնար է: Գրեթե 30 տարի ապրելու ընթացքում չեմ իրագործել այդ երազանքս: 2013 թվականին իմ կյանքում տեղի ունեցավ դրան համարժեք իրադարձություն: Ես գտա իմ Արև-ին, ով դարձավ ինձ համար Արևը իմ… Շատ հետաքրքիր մարդ ա կինս..իր անունին և էներգիային համապատասխան կարողանում ա աշունը դարձնել գարուն, իսկ ձմեռը՝ ամառ ։) Ծնունդդ շնորհավոր, Արևս… դու միշտ եղիր նենց, ոնց կաս` ուրախ, տաղանդավոր, հոգատար ու բարի… մնացածի հետ գործ չունես՝ ես ու տղես սաղ հարցերը կկարգավորենք»,– գրել էր նա։

Արևիկը նկատեց, որ ամուսնու շնորհավորանքը շատերին էր տպավորել. «Իր գրառումը թե՛ ինձ, թե՛ նաև շատերին էր հուզել: Բացի այդ, օրվա գեղեցիկ ընթացք էր ապահովել ինձ համար։ Ինձ սիրված ու շատ երջանիկ զգացի»:

Հաղորդավարուհին ասաց, որ  կամա, թե ակամա տարեդարձի օրը փոքրիկ հետահայաց վերլուծություն անում է ապրած տարիների մասին: «Ամենակարևորը գիտակցումն է, որ ճիշտ ճանապարհի վրա ես, ճիշտ տեղում ու նոր ուժերով, ցանկություններով պատրաստ ես առաջ գնալ»,– նկատեց նա։

 

Հենց այս գիտակցումն էլ, Արևիկի խոսքով, երբևէ թույլ չի տալիս տխրել ևս մեկ տարով մեծանալու պատճառով։ «Ինձ թվում է` եթե կինը հասկանում է, որ կարողանում է լավ լեզու գտնել ժամանակի, իր տարիների հետ, տարեցտարի է՛լ ավելի հետաքրքիր ու իմաստուն կարող է դառնալ, ինչու չէ, նաև գրավիչ:  Հակառակ դեպքում ժամանակը քո դեմ է աշխատում։ Այդ դեպքում, բնականաբար, կին, թե տղամարդ, վատ կզգա իրեն»:

Հեղինակ Անահիտ Հակոբյան

https://life.tert.am/am/news/2019/01/14/arevik/55093

Загрузка...

Be the first to comment on "«Ինձ սիրված ու շատ երջանիկ զգացի». Արևիկ Ուդումյանը՝ 35-ամյակին ամուսնու անակնկալների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ