Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Փարիզում փետրվարի 1-ին  տեղի է ունեցել աշխարհահռչակ ֆրանսահայ կոմպոզիտոր և երաժիշտ Միշել Լեգրանի հրաժեշտի արարողությունը: Ինչպես  տեղեկացրին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հրաժեշտի արարողությունների մեկնարկը տրվել է առավոտյան՝ Փարիզի Սուրբ Ալեքսանդր Նեվսկու ուղղափառ տաճարում: Այնուհետև, Փարիզի Մարինյան թատրոնում տեղի է ունեցել Լեգրանին հանրային հրաժեշտի արարողությունը: Բացի այդ, Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում հատուկ այդ առիթով տեղադրված մեծ էկրանին հանրության համար ներկայացվել են Լեգրանի ստեղծագործությունները և կյանքի հիշարժան դրվագները:

 

Հրաժեշտի արարողություններին ներկա են եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, երգահանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Աշխարհահռչակ երգահանի մարմինը հողին է հանձնվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը:

 

Դեռ հունվարի 26-ին՝ Միշել Լեգրանի մահվան օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ուղերձում նշել էր. «Մանուշյանի խմբի վերջին մարտիկ Արսեն Չաքարյանից և Շառլ Ազնավուրից հետո, վերջին ամսիներին արդեն երրորդ մեծ ֆրանսահայն է լքում մեզ»:

http://armday.am/post/74790/parizo-m-verjin-hrazheshtn-en-tvel-mishel-legranin

Загрузка...

Be the first to comment on "Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ