Հայտնի են Արցախի նախագահի թեկնածուներ. ում նյարդերն ավելի պինդ կլինեն

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Չնայած Արցախի նախագահական ընտրություններին 1.5 տարի կա, ամենից անհամբերները հայտարարում են առաջադրվելու մտադրության մասին: Հնարավոր է դա պայմանավորված է նրանով, որ Բակո Սահակյանը կարող է ժամանակից շուտ վայր դնել լիազորությունները, եւ բոլորը ցանկանում են պատրաստ լինել:

Օրերս նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Եռաբլուրում նա աղմկոտ հայտարարություններ է արել մարտի 1-ի եւ արցախյան կարգավորման մասին:

 

Չի դիմացել նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի նախկին իշխանություններին եւ հայտարարել, որ Սերժ Սարգսյանը 2017 թվականին պատրաստ էր տարածքային զիջումների: Ընդ որում, Սամվել Բաբայանն ակնարկել է, որ իրեն կարող են չգրանցել որպես նախագահի թեկնածու, քանի որ վերջին 10 տարիներին Արցախում չի բնակվել, ինչպես Սահմանադրությունն է պահանջում:

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ աջակցելու է նախկին վարչապետ Արայիկ Հարությանյանի թեկնածությանը: Հարությունյանի աջակցելու մասին հայտարարել է նաեւ նրա գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը:

 

Ինչ-որ բան ստիպու՞մ է Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնել ցանկացողներին շտապել հայտարարություններում: Ընդ որում, Արցախի առանցքային կուսակցությունները, օրինակ, Դաշնակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը, դեռ նախապատվություն չեն տվել որեւէ մեկին: Հայտնի չէ նաեւ, թե Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն ում են ուզում տեսնել այդ պաշտոնում: Կարծիք կա, որ երեք թեկնածուներից ոչ ոք «ֆավորիտ» չի դառնա:

Մինչդեռ, Արցախում կարող են իրոք հետաքրքիր ընտրություններ կայանալ, եթե քաղաքական ասպարեզ մտնեն նոր թեկնածուներ: Օրինակ, խոսք կարող է լինել արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի մասին, որը, պատասխանելով սեփական առաջադրման մասին հարցին, կտրականապես չի հերքել դրա հնարավորությունը:

Հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ակնհայտ է, որ նոր դերի պայմաններում, որը Հայաստանի իշխանությունը փորձում է տալ Արցախին, պետք է նախագահ, որը պարզ ու հստակ կսահմանի Արցախի հարցում իր դիրքորոշումը եւ ունակ կլինի ամենաբարձր մակարդակով մասնակցել բանակցություններին:

 

Արցախը հետպատերազմյան զարգացման մի քանի փուլ է անցել եւ հիմա մտնում է որակապես նոր փուլ, որը պահանջում է քաղաքական բարձր որակավորում: Շարժման տարիներին եւ պատերազմի սկզբնական փուլում՝ 1990-1991 թթ., երկիրը ղեկավարում էին ազատասեր ազգայնականները, որոնց հաջողվել էր խորհրդային խուլ գավառում իսկական ժողովրդավարություն կառուցել եւ պաշտպանել անվտանգությունը:

Արդեն պատերազմի ժամանակ երկիրն անցավ ռազմական օլիգարխիային, որն արատավոր ցանցով պատեց Արցախն ու Հայաստանը: Բայց անգամ այն ժամանակ երկրում պահպանվում էին ժողովրդավարական կարգերը, ազատ խոսքն ու կարծիքը:

Վերջին տարիներին Արցախի ներքին քաղաքականությունը հիմնականում կենտրոնացվել էր հակամարտության շուրջ, հիմնական գաղափարախոսությունը հայրենասիրությունն էր, որը հաճախ առաջ էր տարվում ի վնաս մարդու ազատությունների եւ իրավունքների, տեխնիկական առաջընթացի ու ժամանակակից միտումների:

 

Արցախցիները պետք է ընտրեն, թե որ երկրում են գերադասում ապրել՝ թիկունքում զորանոց հիշեցնող երկրում, մեծ գյուղում, որտեղ յուրաքանչյուրը փորձում է խաբել մյուսին, թե նորմալ ժողովրդավարական երկրում, որտեղ անվտանգությունը, ժողովրդավարությունը, հայրենասիրությունը, մարդու իրավունքները մեկ համակարգի մաս են:

Հայտնի են Արցախի նախագահի թեկնածուներ. ում նյարդերն ավելի պինդ կլինեն

Загрузка...

Be the first to comment on "Հայտնի են Արցախի նախագահի թեկնածուներ. ում նյարդերն ավելի պինդ կլինեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ