ՌԴ Ռոստովի մարզում իրավապահները Raffaello ապրանքանիշի կեղծ կոնֆետների արտադրության ընդհատակյա արտադրամաս են բացահայտել: Իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում ձերբակալել են կոնֆետների անօրինական արտադրմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամներին: Կեղծ քաղցրավենիքի արտադրությունը հանցագործներն իրականացրել են Կալինին ֆերայում: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:
Նախնական տեղեկություններով՝ քաղցրավենիքի անօրինական արտադրության գործում ներգրավված են եղել Հայաստանի 19 քաղաքացի, որոնք անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում: Աղբյուրը՝ rusarminfo.ru
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։
https://www.armdaily.am/news/14384.html?lang=hy&fbclid=IwAR18iDMZSSPEsvcAl9OI4TmltjiagKzKlZfTlKKlC5LmKQC87upa7TtVs54
Загрузка...
Be the first to comment on "Raffaello — խոսքերն ավելորդ են. հայերի արկածները Ռոստովում"