Family portrait. Փաշինյանների ընտանիքը. մաս առաջին

 

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո պետական պաշտոնյաների մեծ մասը փոխվեցին: Նրանց փոխարինելու եկան նոր գործիչներ, որոնք այդքան էլ հայտնի չեն հանրությանը:

Armdaily.am-ը նոր շարք է սկսում՝ «Family portrait», որտեղ կներկայացնենք հայտնի պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների կենսագրությունը, սոցիալական ակտիվությունը և այլ փաստեր:

Մեր շարքի առաջին «հերոսը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է և նրա ընտանիքը, որը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է:

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնագիտությամբ լրագրող է: Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: Սովորել է Երևանի պետական համալսարանում: Եղել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը:  Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման կողմնակից՝ անդամակցելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը:

Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի։

Կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թվականի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թվականի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թվականի հուլիսի 17-ին) և Արփին։

Картинки по запросу փաշինյանների ընտանիք

Картинки по запросу փաշինյանների ընտանիք

2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանն, ընտանիքի հետ միասին, հայտնվեցին թե հանրության, թե մամուլի ուշադրության կենտրոնում:

Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց ուղիղ եթերների ինստիտուտին, որոնք սկսեցին տարբեր պաշտոնյաներ օգտագործել յկարևոր հայտարարությունների համար:

Այժմ վարչապետի ֆեյսբուքյան էջը մշտական ուշադրության կենտրոնում է: Նրա ամեն մի գրառում և ուղիղ եթերի տեսագրություններն դառնում են ինֆորմացիոն աղբյուր ԶԼՄ-ների համար:

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան

Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Մասնագիտությամբ լրագրող է: 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններից հետո մինչև 2011 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանն Աննա Հակոբյանը եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Տարբեր հարցազրույցներում Աննա Հակոբյանը պատմել է Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթանալու և սիրո պատմությունը:

«Մենք ծանոթացել ենք դեռ ուսանողական տարիներին, երբ Նիկոլը Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հինգերորդ կուրսի ուսանող էր, իսկ ես նոր էի ընդունվել նույն ֆակուլտետ: Երբ ես մտա լսարան, անմիջապես լսեցի այդ անունը՝ Նիկոլ Փաշինյան: Նրա մասին բոլորը խոսում էին՝ դասախոսները, դեկանը, ուսանողները: Նրանով հիանում էին, նրան օրինակ էին բերում, նրա աշխատանքները վկայակոչում էին: «Նիկոլը ֆակուլտետի հպարտությունն է»՝ լսում էի ես՝ դեռ ծանոթ չլինելով հերոսին»,-պատմել է Աննա Հակոբյանը:

Похожее изображение

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան

Այնուհետ առաջին կուրսի ուսանողուհի Աննան առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր ապագա վարչապետը: «Ես գրեցի և հոդվածը բերեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք՝ աշխատավայրում: Նիկոլն առաջին հայացքից սիրահարվեց ինձ, իսկ ես՝ մի փոքր ավելի ուշ»,- պատմել  է Աննա Հակոբյանը: Վարչապետի տիկնոջ ֆեյսբուքյան էջը ևս ուշադրության կենտրոնում է:

Картинки по запросу աննա հակոբյան նիկոլ փաշինյան

Նրա հրապարակումները պարբերաբար դառնում են մամուլի գլխավոր նորությունները:

Շարքը՝ Արփինե Պետրոսյանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/14138.html?lang=hy

Загрузка...

Be the first to comment on "Family portrait. Փաշինյանների ընտանիքը. մաս առաջին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ