ԳՅՈՒՄՐԵՑԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

Hraparak.am-ի զրուցակիցը շուրջ 9 տարի Ֆրանսիայի Նանսի քաղաքում բնակություն հաստատած, ծնունդով գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանն է: Այս օրերին Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ- պատկերասրահում ցուցադրվում են Արման Թադևոսյանի գործերը: «Էկլեկտիկ ցուցահանդես է: Ներկայացնում եմ մի քանի շրջանի աշխատանքներ ՝ «Ծնունդ», «Պար», «Թռիչք», «Խաչելություն», «Պիետա» և այլ հայտնի գործերս : Ցուցահանդեսի խորագիրն է՝ «Հետքերը՝ ստվերների» »,-ասում է գեղանկարիչը, որի կերտած կտավներն իրենց ոճով առանձնահատուկ են :

Արման Թադևոսյանին կարծես հաջողվել է գեղանկարչության մեջ նոր ոճ ստեղծել. նա մարդկանց ստվերներով է պատկերում, եւ հենց այդ է հուշում ցուցահանդեսի խորագիրը: «Մարմնի շարժումը կտավի վրա թողնում է իր դրոշմապատկերը՝ միաժամանակ առաջացնելով մտային մի տարածք, որն էլ իր հերթին լցվում է դիտողի խորհրդածություններով ու գուշակություններով»,- այսպես է նկարագրել հայտնի արվեստագետներից մեկը՝ նրա աշխատանքները տեսնելով։Ինքը՝ գեղանկարիչը, իր այս ցուցահանդեսն առանձնահատուկ է համարում, քանի որ յուրահատուկ համագործակցություն է եղել Գյումրիում ապրող զարդագործ եղբոր՝ Արտակ Թադևոյանի հետ: «Արտակն իր գործերով համամարդկային արժեք է շոշափում , երբ պարպած պարկուճներով կանացի գեղեցիկ զարդեր է ստեղծում եւ բռնություն արարող, արյուն թափող իրը վերածում է խաղաղության խորհրդանիշի: Այս անգամ նա աշխատել է գյումրեցի հայտնի գեղանկարիչների եւ ինձ հետ, պատկերելով մեր գործերը՝ փոխակերպել է զարդերի: Օրինակ, Ալեքսեյ Մանուկյանի գործերից է 10մետրանոց թղթի վրա դաջված քաղաքի դիտահորները, որից եղբայրս ներշնչվելով փոխակերպել է զարդանախշի; Նույնը արել է իմ եւ գյումրեցի արվեստագետ Վազոյի աշխատանքները վերցնելով, եւ արվեստի մեջ ստացել է մի հետաքրքիր երկխոսություն »,- հraparak.am-ին պատմեց Արման Թադևոսյանը:

 

Արմանի եղբոր՝ Գյումրիում արդեն իսկ բավականաչափ հայտնի զարդագործ Արտակ Թադևոսյանի հետ զրուցեցինք այստեղ, քանի որ Ֆրանսիա մեկնելու հնարավորություն չէր ունեցել, սակայն աշխատանքներն հասցրել էր ժամանակին ուղարկել, որպեսզի ցուցադրվեն: «Նկարիչների գործերը նյութականացնել, վերածել զարդի նորություն չէ, համաշխարհային հայտնի գեղանկարիչներից շատերն են ներշնչվել, եւ դա արվել է այն նպատակով, որպեսզի նրանց առավել ճանաչելի դարձնեն: Պատկերացրեք, մարդը, որ պատկերասրահ չի գնում, չի ճանաչում արվեստագետներին, բայց հանկարծ կրելով նրա գործերը պատկերող զարդեր, այդպես ծանոթանում է արվեստին: Ես էլ որոշեցի մեր ժամանակակից գեղանկարիչներին այսպես ճանաչելի դարձնել եւ մոտեցնել մարդկանց նրանց »,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ եղբոր՝ Արման Թադևոսյանի գործերն իր համար նույնպես յուրահատուկ են:

 

«Եղբայրս կարծես արվեստի նոր ճյուղ է հայտնագործել ու առանձնացրել: Երբ այստեղ՝ ակադեմիայում էր սովորում, պետական քննության ժամանակ նրա աշխատանքը չընդունվեց, եւ այդպես 3 տարի շարունակ:Բայց նա այնքան համառ էր, որ ամեն անգամ նույն գործը ներկայացրեց եւ չփոխեց այն, մինչև որ հասկացան եւ ընդունեցին, ու այդ նույն գործը գերազանց գնահատեցին :Հետո եկան հաջողությունները, Կաննի փառատոն եւ այլն… »,-պատմեց նա:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նշենք, որ Արման Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են նաև եղբոր աշխատանքները, Վիլեռ լե Նանսի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny) դղյակ- պատկերասրահում տևելու է մինչև մարտի տասը:

https://hraparak.am/post/375589714

Загрузка...

Be the first to comment on "ԳՅՈՒՄՐԵՑԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ