ԹՈՂ ԴԱՏԵՆ, ԷԴ Ի՞ՆՉ ՄԻ ԿՅԱՆՔ ԵՄ ԿՈՐՑՆԵԼՈՒ

 

Գյումրիում գործող «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն ամիսներ առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ ինչպես ինքն ասաց, բան ու գործ թողած ոստիկանությունում ցուցմունքներ է տալիս այն բանի համար, որ մի անօթևան ընտանիքի բնակարան են հատկացրել:

Բանն այն է, որ «Շիրակ» կենտրոնը, բնակարան հատկացնելով անօթևաններին, անմիջապես ապամոնտաժում է տնակները: Տարիներ առաջ հայրենիքը լքած եւ արտերկրում հաստատված խարխուլ տնակի սեփականատերը կարող է հայտնվել եւ իր սեփականության իրավունքը վերականգնելու պահանջով հանդես գալ: Ահա նմանատիպ պամությունների մեջ էր հայտնվել «Շիրակ» կենտրոնի նախագահը: Hraparak.am-ը Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք են ստացել կենտրոնի դեմ հարուցված գործերը:

 

«ՀՔԾ-ից ստացա տեղեկություն, որ մեր դեմ քրեական գործերը կարճվել են, իսկ մեկ հայց էլ՝ իմ դեմ ուղղված , հետ են վերադարձրել:Ավելի անկեղծ լինեմ, ասեմ, որ ես ժամանակ չունեմ նման բաներով զբաղվելու, դրա փոխարեն ավելի լավ է մի տնակում անցկացնեմ, որ գոնե գիտեմ՝ ժամանակս անօգուտ չեմ վատնում, մեկին օգտակար եմ լինում էդ պահին։ Եթե դատելու են, թող դատեն կամ ինչ ուզում են՝ անեն, էդ ի՞նչ մի կյանք եմ կորցնելու…. :Ամեն օր թշվառության ճիրաններում հայտնված մարդկանց հետ շփվելուց, էդ ամեն ինչը տեսնելուց հետո կյանքի արժեքը դառնում է զրո , դրանով ես ավելի շուտ կփրկվեմ, քան վատություն կանեն ինձ»,-ասաց Վահան Թումասյանը՝ նշելով, որ իշխանությունը շարունակում է անտարբերություն դրսևորել ծայրահեղ աղաքատների եւ անապահովների նկատմամբ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Յուրաքանչյուր անօթևան, որ ապրում է տնակում, նաև անձնական ողբերգություն է ապրում: Վերջին հրապարակած տեսանյութերիցս մեկը, որ կինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, բաց կոյուղու վրա տեղադրված տնակում էր ապրում, մեծ արձագանք գտավ: Հետո ի՞նչ, որ այդ կինը ավելի գեղեցիկ ու ճարպիկ չէր, որ կարողանար այլ ձևով իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովեր, ի՞նչ է , պիտի այդ դժոխքում գոյատևեի՞ն: Ամերիկյան Փարոս հիմնադրամի ղեկավարությունը բնակարան հատկացրեց նրանց, եւ տեսնեիք, թե այդ ընտանիքի մոր եւ երեխաների կյանքն ինչպես միանգամից փոխվեց: Ի դեպ, այս օրերին Շիրակ կենտրոնի հետ գործընկերությամբ, Ամերիկյան Փարոս հիմնադրամի կողմից բնակարանատեր դարձած 6 ընտանիքների դոմիկները մենք ուղարկելու ենք պատմության գիրկը՝ Գյումրին մաքրելով դրանցից: Նրանք Գյումրու իրական նվիրյալներից են: Հսկայածավալ աշխատանքն անում են առանց ավելորդ ցուցամոլության, առանց տեսախցիկների ներկայության եւ բեմականացված լաց ու կոծի; Այս ընթացքում նրանց շնորհիվ առնվազն 5 դպրոցահասակ երեխա հատուկ խնամքի գիշերօթիկ հաստատություններից վերադարձան ընտանիք»,-պատմեց կենտրոնի նախագահը:

 

Վահան Թումասյանն ընդգծում է հայրաքաղաքի նկատմամբ իշխանության ունեցած վերաբերմունքը . «Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ:Հայկ Մարությանը մետրոյի 2 կայարանների կառուցման մասին է խոսում:Երևանցիների գաղափարների իրականացման համար բյուջեից 1 մլն դոլար կհատկացվի……,իսկ ահա 60 գյումրեցի մնացին անգործ. լուծարվեց «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերությունը»:

https://hraparak.am/post/1234612352

 

Загрузка...

Be the first to comment on "ԹՈՂ ԴԱՏԵՆ, ԷԴ Ի՞ՆՉ ՄԻ ԿՅԱՆՔ ԵՄ ԿՈՐՑՆԵԼՈՒ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ