ԳՆԱՑԵԼ ԷԻ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳԻՍՏ Է, ՈՒ ԱՐԴՅՈՔ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ . ՆԱԽԱՐԱՐ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկար Լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց կատարած իր այցից:

Նախարարը կատարել է նաև գրառում ՝

 

«Քիչ առաջ այցելեցի Լսողական խնդիրներ ունեցողների հատուկ դպրոց։ Մեկս մյուսին պատմեցինք մեր պատմությունները, ընկերացանք։ Պայմանավորվել ենք, որ շուտով նորից եմ գնալու նրանց այցելության։ Տղաների մեծ մասն ըմբշամարտ է պարապում։ Ու հաջորդ անգամ նրանց այցելելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Վստահ եմ՝ Արսենը չի մերժի ։)

Հ.Գ. Այսօր դպրոցում տնօրեն է փոխվել, ու գնացել էի համոզվելու, որ ամեն ինչ հանգիստ է, ու արդյոք երեխաներն իրենց լավ են զգում»։

 

https://hraparak.am/post/475626742

Загрузка...

Be the first to comment on "ԳՆԱՑԵԼ ԷԻ ՀԱՄՈԶՎԵԼՈՒ, ՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆԳԻՍՏ Է, ՈՒ ԱՐԴՅՈՔ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ . ՆԱԽԱՐԱՐ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ