ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

 

Հայտնի է, որ 301 թ-ի ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը ցածր ու միջին դասի քրմերի առաջնորդությամբ կատաղի ու անհավասար կռիվ է մղել Հայաստանի ջհուդացման դեմ: Այդ մասին բազմաթիվ վկայություններ կան: Բայց անգամ հեթանոսների հանդեպ թույն ու թարախ արտաշնչող առաքելական պատմագրությունը ոչինչ չի գրում այդ կռվին հայոց Գերագույն քրմերի ու բարձրաստիճան քրմապետերի որևէ մասնակցության մասին: Եթե նրանք որևէ կերպ մասնակցած լինեին այդ պայքարին, ապա առաքելական պատմագրությունն, իրեն բնորոշ հիստերիկությամբ, հազրապատիկ անգամ կսևացներ այդ մասնակցությունն ու անպայման դրոշակ կդարձներ հակահեթանոսական քարոզարշավում: Բայց տիրում է քար լռություն: Պարզից էլ պարզ է, որ բարձրաստիճան քրմերն այդ պայքարին չեն մասնակցել:

Բարձրաստիճան քրմերը սովորական մարդիք չեն եղել, այլ եռամոգեր, ասել է թե կիսաստվածներ: Նրանք կատարելապես տիրապետել են մետաֆիզիկական գիտելիքների և ունեցել են պարա- նորմալ ունակություններ, այդ թվում նաև պայծառատեսություն: Նրանք շատ լավ իմացել են, թե անապատի մարդիք (քրիստոնյաներն) ինչ ճակատագիր են նախապատրաստել Արևի աստծո մարդկանց (հեթանոս հայերի) երկրի համար: Գիտեին, բայց ոչինչ չարեցին: Ինչու՞: Այս հարցի պատասխանն արդեն ավելի քան 20 տարի մտատանջում է ինձ:

Այժմ, երբ քրիստոնեական ժամանակաշրջանի ամոթի ու խայտառակության, բազմիցս չգոյության, կոտորածների ու կորուստների պատմությունն անժխտելի փաստ է, ես ուզում եմ մի հարց տալ: Պարոնայք բարձրաստիճան քրմեր ու քրմապետեր այդ ի՞նչն էր ավելի թանկ ու ավելի կարևոր, քան հայրենիքը և դուք դա ընտրեցիք ու թույլ տվեցիք, որ Սիոնի բորենիները հոշոտեն Հայաստանը: Ես էլ հեթանոս եմ, բայց ձեզ չեմ հասկանում: Ինֆորմատիկայի տեսության մեջ կա մի այսպիսի սկզբունք` <Եթե երկու հավասարազոր ինֆորմացիաներից մեկը չհիմնավորված կերպով անտեսվում է, ապա արդյունարար ինֆորմացիան պետք է համարել, ոչ թե կիսով չափ ճիշտ, այլ սխալ>:

Այս սկզբունքից ելնելով ես բազմիցս ամենատարբեր առիթներով նշել եմ, որ հեթանոսական ժամանակներին վերաբերվող ցանկացած հարցի քննարկման դեպքում, եթե անհիմն կերպով անտեսվում է հարցի մետաֆիզիկական կողմն, ապա ինչպիսին էլ լինի վերջնական եզրակացությունն, այն լինելու է սխալ: Հարցերից մեկը, որի մասին վերը նշեցի 301թ-ին քրիստոնյա ստահակների կողմից Հայաստանում իրականացված ցեղասպանությանն ու մշակութային եղեռնին Հայոց Գերագույն ու բարձրաստիճան քրմերի անհաղորդ ու դիտորդական պահվածքն է: Ինչու՞ է սա առեղծված, այն էլ մեծագույն: Այս հարցին պատասխանելու համար նախ փորձեմ պարզաբանել, թե ովքեր են այդ քրմերը:

301թ-ին իրագործված եղեռնից հետո մինչև 12-րդ դարում Արևորդիների սպանդն իրականացված բազմաթիվ մանր ու մեծ կոտորածների արդյունքում հայ իրականության մեջ հիմնահատակ ոչնչացվեցին քրմերի մասին բոլոր հավաստի տեղեկությունները: Քրիստոնյա պատմիչներն, ունենալով պատմություն գրելու մենաշնորհ, 1700 տարիներ ի վեր ստեղծել են քրմերի մասին մեղմ ասած <բացսական> կերպար: Այսօր հայ հասարակության մեջ հայոց քրմերին մեծ մասամբ պատկերացնում են, որպես <հեթանոս տերտեր>, այստեղից բխող բոլոր հետևանքներով, այսինքն` Գերագույն Քուրմն օբյեկտներ ու բիզնես ունեցող կաթողիկոս, իսկ բարձրաստիճան քրմերը Բենտլիներով ու Լեքսուսներով պտտվող եպիսկոպոսներ:Եթե կաթողիկոսի ու եպիսկոպոսների պարագայում այս մոտեցումը հիմնավորված է, ապա քրմերի հետ այն ոչ մի աղերս չունի:

Հիմնավորեմ ասածս: Ինչպես ֆիզիկայի, այնպես էլ մետաֆիզիկայի օրենքներն ու սկզբունքները օբյեկտիվ իրականություն են ու անկախ են մարդկանց ռասսայական, ազգային, դավանաբանական, կուսակցական պատկանելիությունից: Այդ օրենքները համասեռ են տիեզերքի բոլոր ուղղություններով և ենթակա չեն մարդու հայեցողական մոտեցմամբ փոփոխվելու: Այս հանգամանքը թույլ է տալիս այլ հեթանոս ազգերի մոտ իրենց քրմերի մասին պահպանված տեղեկությունների հիման վրա որոշակի եզրակացություններ անել նաև հայոց քրմերի մասին, քանի որ թե այլազգի, թե հայ քրմերը առաջնորդվել են նույն մետաֆիզիկական սկզբունքներով: Մի կողմ թողնելով ամենատարբեր դավանանքների միստիկ ու էթնիկ առանձնահատկությունները մետաֆիզիկայի տեսանկյունից մեծամասնության մոտ նկատելի է հետևյալ փաստը: Կառուցվածքային առումով քրմական համակարգերը բաժանվում են 7 մասի:

Հայոց Միհր աստծո քրմապետությունը ևս բաժանված է 7 աստիճանակարգի /տես Հովիկ Ներսիսյանի <Նախաքրիստոնեական աստվածները հայոց, մի թռիչք ճշմարտության երկնակամարում> աշխատությունը/: Այս աստիճանակարգերի բնույթները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց մետաֆիզիկական իմաստը կապված է այդ աստիճանակարգերից յուրաքանչյուրում քրմի գիտակցության մակարդակի հետ: Միաժամանակ հաշվի առնելով, որ քրմերի ընդհանուր զարգացումը բաժանվում է 3 մասի` ռազմիկի, վանականի և իմաստունի ուղիների /Տես իմ <ՈՒժապաշտություն> հոդվածը/ կարելի է ենթադրել, որ այդ 7 աստիճանակարգերի ու 3 աստիճանի միջև պետք է կապ լինի:

Այդ կապն, ըստ իս, պետք է լինի հետևյալը: Մարդու գիտակցությունը բաժանվում է 2 մասի` եռաչափ և եռաչափից բարձր աստիճաների: Հաշվի առնելով, որ գիտակցական մեկ մակարդակից մեկ այլ մակարդակ կտրուկ անցումը համարվում է մարդու էներգոֆիզիկական վիճակի կտրուկ փոփոխություն` ստրես, քրմերը չէին կարող թույլ տալ նման բան: Հետևաբար`ըստ իս, վերը նշածս կապը հետևյալն է Եռաչափ գիտակցություն

1. Ռազմիկի ուղի

2. Անցումային փուլ Ռազմիկի ու Վանականի ուղիների միջև

3. Վանականի ուղի

4. Անցումային փուլ Վանականի ու Իմաստունի ուղիների միջև

5. Իմաստունի ուղի Եռաչափից բարձր գիտակցություն

6. Անցումային փուլ Իմաստունի և Եռամոգի միջև

7. Եռամոգի աստիճան

Այստեղ պետք է նշեմ, որ եռամոգը նույն իմաստունի ուղու ամենաբարձր աստիճանն է, որի ընթացքում մարդը հասնում է տիեզերական գիտակցության: Ռազմիկի ուղի կարող է մտնել սկզբունքորեն յուրաքանչյուր ոք, որը չունի ֆիզիկական ու հոգեմտավոր որևէ արատ:

Բայց արդեն հաջորդ իսկ փուլ անցնել կարող են միայն նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել որոշակի փորձություններ`մոգարգելքներ: Այս մոգարգելքները ստեղծվում են այնպիսի սկզբունքով, ըստ որի յուրաքանչյուր քուրմ, որը կփորձի անցնել հաջորդ գիտակցական աստիճան, անպայման պետք է հաղթահարի այդ փորձությունները կամ մահանա:

Ձախողումը միայն մահացու ավարտ է ունենում: Սա բացառում է մոգարգելքների իմաստը հաջորդ հավակնորդներին հայտնի դառնալը, հետևաբար յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգ անցնում է միայն արժանին:

Բնականաբար ամեն մի հաջորդ աստիճանակարգում հայտնվելու համար քուրմը պետք է հաղթահարի էլ ավելի խիստ մոգարգելքներ: Հասկանալի է, որ նման իրավիճակում 1-ից դեպի 7-րդ աստիճանակարգ քրմերի քանակը պետք է նվազի: Քանի, որ 5-ից 6-րդ աստիճանակարգ անցման ժամանակ փոխվում է ոչ միայն քրմի գիտակցական մակարդակն, այլև գիտակցության աստիճանը`եռաչափից դեպի եռաչափից բարձր, ապա ակնհայտ է, որ Միհրի քրմապետության 6 և 7 աստիճանակարգերում գտնվող քրմերը կտրուկ առանձնանում են ստորին հինգ աստիճանակարգերում գտնվող քրմերից ու հանդիսանում են առանձին կաստա կամ օկկուլտային օրդեն, որի առաջնորդն էլ հենց հանդիսանում է Հայոց Գերագույն Քուրմը:

2-րդ աստիճանակարգում ստեղծվում են նախադրյալներ, իսկ արդեն Վանականի ուղու ընթացքում քրմի մոտ ձևավորվում են պարանորմալ ունակություններ, որոնք իրենց զարգացումն են ստանում 4-րդ աստիճանակարգում և հասնում եռաչափ գիտակցության սահմաններում հնարավոր ամենաբարձր մակարդակի Իմաստունի ուղու ընթացքում: Այդ պարանորմալ ունակություններից ամենակարևորը քրմի գործունեության մեջ հանդիսանում է պայծառատեսությունը: Այսպիսի քրմերն ի զորու են լինում դառնալ միջնորդ մարդկանց ու բնության միջև:

Նրանք կարողանում են ի շահ ազգի բարգավաճման ներդաշնակեցնել հասարակության զարգացման օրինաչափությունները բնության օրենքների հետ /տես իմ <Առաջնորդապաշտություն>հոդվածը: Այսպիսի քրմերին կարելի է, առանց վերապահության, համարել <Գերմարդ>: Ինչ վերաբերվում է բարձրաստիճան քրմերի կաստային, ապա նրա անդամների գիտակցությունը գտնվում է այլ` ավելի բարձր, չափողականության սահմաններում: Նրանք ունակ են հավուր պատշաճի ընկալել հիպերտարածությունն ու հիպերժամանակը: Նրանց համար <Հավիտենական ներկա> և <Մտքի /գերլուսային/ արագություն> հասկացություններն ունեն միանգամայն շոշափելի իմաստ:

Նրանց համար այլևս չկա որևէ անհասկանալի բան Նյութ- Էներգիա և Էներգիա- Նյութ փոխակերպման գործընթացում: Այսինքն նրանք ընդհուպ մոտեցել են տիեզերքի ընկալման խորագույն աստիճանին` Համատիեզերական Բանականության կամ Բացարձակ Գոյի ընկալմանը: Այս պատճառով էլ նրանց կարելի է անվանել <Կիսաստված>, քանի որ ավելի բարձր գիտակցության տիեզերքում ունակ է միայն Համատիեզերական Բանականությունը, որին եռաչափ գիտակցությամբ մարդիք անվանում են <Աստված>:

Այսպիսով հենց այս կիսաստված քրմերն էլ հազարամյակներ ի վեր կառավարել են Հայոց Աշխարհը: Նրանք են մեր ազգին առաջնորդել բազում փորձությունների միջով, նվազագույնի հասցնելով կորուստները և խուսափելով ապագայի հնարավոր վտանգներից:

Այդպիսի մի վտանգ էր նաև 44թ-ին Հայաստան մտած ջհուդական վիրուսը Թադևոս անվամբ: Գրեթե 250 տարի բարձրաստիճան քրմերը անողոք պայքար էին մղում անապատի վարդապետության դեմ, բայց ինչ որ մի պահի նրանք դադարեցին պայքարել: Ինչո՞ւ: Սա ես համարում եմ հայոց պատմության մեծագույն առեղծվածը, քանի որ ոչ մի այլ առեղծված մեր պատմության ընթացքում այդպիսի ճակատագրական նշանակություն չի ունեցել` Հայաստանը կործանվեց:

Քրիստոնյա գաղափարախոսների կողմից շրջանառության մեջ է դրված հիմնականում երեք վարկած, որոնք միտված են բարձրաստիճան քրմերի հանիրավի վարկաբեկմանը:

1. Քրմերի նյութապաշտությունը: Այս վարկածը հիմնված է 301-ին իրականացված մշակութային եղեռնի նկարագրությունների ընթացքում մեհյանների հարստությունների ծավալից /Տես Ագաթանգեղոսի <Հայոց պատմությունը>: <Գողը կկարծի, թե ողջ աշխարհը գող է> սկզբունքով քրիստոնյա զեղծարարները մեհյանների այդ հարստությունը բացատրում են քրմերի նյութապաշտությամբ ու ընչաքաղցությամբ: Մինչդեռ մեհյանների հարստությունը պարզ բացատրություն ունի` այն կուտակվել է հազարամյակների ընթացքում: Մինչև քրիստոնյա ստահակների մուտքը Հայաստան հայերն ունեցել են նվազագույնը 2800 տարվա պատմություն /նկատի ունեմ հին թվարկության 2492թ. Հայկի ու Բելի ճկատամարտը/: Եթե ընդունենք, թե յուրաքանչյուր տարի մեհյանում ընդամենը մեկ մշակութային արժեք է հայտնվել, ապա արդյունքում կունենաք յուրաքանչյուր մեհյանում 2800 մշակութային արժեք: Եթե հաշվի առնենք, որ չի բացառվում, որ տարեկան մեհյաններից յուրաքանչյուրում կարող էր հայտնել, ոչ թե մեկ, այլ 10; 20 կամ ավել մշակութային արժեք, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչպիսին է եղել հեթանոս հայերի մշակութային ժառանգությունը, որը քրիստոնյա հարամիների բաժին դառավ: Ասվածից ակնհայտ է, որ եթե քրմերը նյութապաշտ լինեին, ապա ըստ տրամաբանության հենց իրենք պետք է շահագրգռված լինեին այդ հարստությունը պահպանելու համար, բայց տեղի ունեցավ հակառակը` նրանք մատը մատին չխփեցին այն պահպանելու:

2. Լրտեսի գործունեությունը: Այս վարկածը հիմնված է այն պատմության վրա, ըստ որի ջհուդ Մովսեսին հաջողվեց մուտք գործել եգիպտացի քրմերի աստիճանակարգի վերին աստիճան ու տիրանալ Եգիպտոսի օկկուլտային գաղտնիքներին: Արդյունքում Եգիպտոսը կործանվեց: Նման լրտեսի առկայությունը նույնիսկ Միհրի քրմապետության ստորին աստիճանակարգերում բացառվում է հենց վերը նշված մոգարգելքների առկայության պատճառով: Իսկ վերին կաստայում սուպեր լրտեսի առկայությունը կարելի է համարել քրիստոնեական հերթական հրաշապատում- զարմանապատում, որին լուրջ վերաբերվելու համար պետք է կամ տխմար լինել կամ քրիստոնյա: Այսպիսի լրտես չէր կարող լինել նախ, որ Միհրի քրմապետություն մուտք ունեին միայն հայերը: Այլազգիների մուտքը բացառվում է, քանի որ այն հայոց աստվածների աստիճանակարգեր են, որտեղ այլազգիներն անելիք չունեն: Երկրորդ, եթե նման սուպեր լրտես լիներ քրմական վերին կաստայում, ապա քրիստոնյա պատմիչները նրան կդարձնեին երկրորդ մարդը Քրիստոսից հետո: Բայց պատմիչները լռում են:

3. Քրմերի դավաճանությունը: Այս վարկածը ոչ մի հիմք չունի: Այն պայմանավորված է միայն ամեն գնով քրմերի վրա մեղքը բարդելու ցանկությամբ: Նախ հանուն ինչի՞ պետք է քրմերը դավաճանեին իրենց հայրենիքին, եթե նրանք ամեն ինչ ունեին` իշխանություն, հարստություն, պատիվ ու հարգանք: Երկրորդ` սկսած Վանականի ուղուց քրմերի համար նյութական արժեքները դառնում են հազարերորդական կարգի, իսկ վերին կաստայի քրմերի համար նյութական աշխարհում կա միայն երկու նյութական արժեք` հայրենիք ու ընտանիք: Երրորդ` այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից դավաճանեցին անխտիր բոլոր բարձրաստիճան քրմերը:

Ամփոփեմ:

Անկախ նրանից, թե <ինչու բարձրաստիճան քրմերը ոչինչ չարեցին 301թ. թույլ չտալու համար> հարցի պատասխանը գտնվում է եռաչափ գիտակցության սահմաններում և մենք մի գեղեցիկ օր հասու կլինենք այն իմանալու, թե գտնվում է եռաչափից բարձր գիտակցության սահմաններում ու մեր համար անհասանելի է, ես ինքս, հեթանոս լինելով հանդերձ, ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացում գտնել քրմական վերին կաստայի այդ կոլեկտիվ որոշմանը: Դա հայակործան որոշում էր, որ հետևանքով Հայաստանը մխրճվեց քրիստոնեական ճահիճ:

Վերը բերված վերլուծությունների արդյունքում ես հանգել եմ հետևյալին: Քանի որ այս առեղծվածային որոշումն ընդունել են մարդիք, ովքեր ունեին եռաչափից բարձր գիտակցություն և անգամ իրենց դավանակից, բայց եռաչափ գիտակցություն ունեցող քրմերին տեղյակ չեն պահել իրենց որոշման մասին, ապա պետք է ենթադրել, որ պատճառը ևս գտնվում է եռաչափ գիտակցությունից դուրս և այն մեզ համար ընկալելի չի: Այսինքն այդ պատճառը հասկանալու համար պետք է հասնել եռաչափից բարձր գիտակցության աստիճանի: Ասել է, թե հայտնվել Միհրի քրմապետության գոնե 6-րդ աստիճանում: 1996թ-ից ի վեր ես ինքս գտնվում եմ այդ քրմապետության 2-րդ աստիճանակարգում և անձնական փորձից գիտեմ, թե որքան դժվար է մի աստիճանակարգից մյուսին անցնելը և որքան երկար ժամանակ է դրա համար պահանջվում` երբեմն բազում տարիներ: Յուրաքանչյուր հաջորդ աստիճանակարգին անցնելն էլ ավելի դժվար է լինում իր նախորդից: Այս իրավիճակում 6-րդ աստիճանակարգում հայտնվելը դառնում է անհասանելի երազանք: Թվում է, թե այդ առեղծվածի լուսաբանումը մեր համար անհույս է:

Իսկապես մեր գիտակցական մակարդակի համար դա այդպես է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են մտածել, թե կարելի է , եթե ոչ լուսաբանել, ապա ընդհուպ մոտենալ այդ լուսաբանմանը: Նկատի ունեմ հետևյալը: Եթե քրմական վերին կաստան չի մասնակցել քրիստոնյաների դեմ պայքարին; նրանց սպանության մասին ևս ոչ մի տեղեկություն չկա, առավել ևս, որ երկիր մոլորակում չկար նման բանի ունակ որևէ ուժ; նրանց կոլեկտիվ ինքնասպանության մասին ևս ոչ մի փաստ չկա, առավել ևս, որ նրանք բնապաշտներ էին ու նման քայլի չէին դիմի, քանի որ դա հակաբնական քայլ է, ուրեմն հարց կծագի ի՞նչ կատարվեց նրանց հետ:

Ակնհայտ է, որ նրանք պարզապես հեռացել են: Հարց կծագի` ու՞ր:

Հնարավոր է 2 տարբերակ

1. Քրմերը հեռացել են երկիր մոլորակից: Այս տարբերակն առաջին հայացքից կարող է անհեթեթ թվալ, բայց շտապել պետք չի: Ես արդեն նշեցի, որ տիեզերական գիտակցությամբ օժտված քրմերի համար Նյութ- Էներգիա և հակառակ փոխակերպումների խնդրում գաղտնիք չկա, իսկ սա մետաֆիզիկայի տեսանկյունից միանգամայն հնարավոր է դարձնում մարդկանց տելեպորտացիան սկզբունքորեն անսահման հեռու տարածություններ: Բացի այդ հին աշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող որևե մեկին կարիք չկա ապացուցել, որ հազարամյակներ ի վեր Երկիր մոլորակ են այցելել տիեզերական այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչներ: Փաստերը ժայռապատկերների ու տաճարների քանդակների վրա եղած համապատասխան պատկերներն են: Այս առումով չպետք է անտեսել, որ հենց մենք` հայերս, ոմանց կարծիքով, անհիշելի ժամանակներում Երկիր մոլորակ ենք եկել Աղեղնավոր Հայկի (Օրիոն) համաստեղությունից: Եթե սա ճիշտ է, ապա չի բացառվում, որ բարձրաստիճան քրմերն այս մասին գիտեին: Ավելին` գիտեին նաև հետ գնալու հնարավորությունը: Ինչից էլ մի գուցե օգտվել են:

2. Քրմերը մնացել են երկիր մոլորակի վրա: Եթե քրմերը մնացել են Երկիր մոլորակի վրա, այսինքն` պարզապես հեռացել են Հայաստանից, ապա ու՞ր: Մոլորակի մակերեսին, նրանց գոյության մասին ոչ մի փաստ չկա: Մնում է կարծել, որ նրանք գետնի տակ են: Եթե նրանք կան կամ գոնե կան նրանց սերունդներն, ապա ինչու՞ նրանք իրենց մասին ոչ մի լուր մեզ չեն հայտնում:

Ինչու՞ դուրս չեն գալիս, առավել ևս երբ քրիստոնեական 1700 -ամյա խայտառակ պատմությունն արդեն փաստ է, ավելին <Ոսկե միլիարդի> ծրագրի իրականացման շրջանակներում /տես իմ <Ռեգրեսիվ հեղափոխություն> աշխատությունը/ մինչև դարավերջ դրված է նաև Հայի և Հայաստանի ոչնչացման հարցը: Ինչի՞ են սպասում: Երկար տարիներ մտածելով վերջին հարցերի մասին հանգել եմ այն եզրակացության, որ հայ իրականության մեջ սա արդեն շատ ծանոթ իրավիճակ է: Նկատի ունեմ Փոքր Մհերին:

Իրավիճակն այն աստիճան համահունչ է, որ ես երբեմն կարծում եմ, թե Փոքր Մհերը հենց հանդիսանում է քրմական վերին կաստայի հավաքական կերպարն, առավել ևս, որ <Սասնա ծռեր> էպոսն ունի հեթանոսական ծագում:

Փորձեմ տալ նմանությունները: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում: Քրմերը 250 տարի պայքարում են քրիստոնյաների դեմ ու հաղթում: Այնուհետև դադարեցնում է պայքարն ու թաքնվում Ագռավաքարում: Քրմերը նույնպես կտրուկ հրաժարվում են պայքարից: Մհերը փակվում է քարանձավում մեզ թողնելով մի հանելուկ: Քրմերը ևս անհետանում են հանելուկային ձևով: Մինչև Մհերի ինքնամեկուսացումը Դավիթը նրան անիծել էր ու Մհերն անժառանգ էր: Հոր անեծքն այլաբանորեն հասկանալու և քրմերի հետ համադրության մեջ դնելու դեպքում կարելի է ասել, որ <Հոր> դերը քրմերի համար կարող էր կատարել միայն Համատիեզերական Բանականությունը (Բացարձակ Գո), իսկ անեծքը կարող է լինել ուղակի հրաման: Այս հանգամանքի հաստատմանը բերում է նաև Մհերի պատգամը Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է, Մեջ աշխարքին ես չեմ մնա։ Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի, Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի, Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։

< Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն >: Այսինքն ինչ որ մեկն էլ հենց հրամանք է տվել մտնել այդտեղ: Ընդ որում նկատի ունեցեք, որ Մհերն իր մասին խոսում է հոգնակի թվով մի ժամանակաշրջանում երբ հայոց մեջ <Դուք>-ով խոսելու սովորույթ չկար / տես <Դուք>-ով խոսելու մասին իմ հոդվածը/: Սա փաստում է Մհերի հավաքական կերպար լինելու իմ միտքը: < Քանի աշխարք չար է, Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,>: Սա ակնհայտորեն գաղտնագիտություն է:

Եթե ինչ որ հրաշքով կարողանանք հասկանալ այս արտահայտության թաքնված իմաստը, հենց դա էլ կլինի հայոց պատմության մեծագույն առեղծվածի բացատրությունը: < Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի>: Արդյոք սա նկատի չունի <Ոսկե միլիարդի> աշխարհակործան ծրագիրն ու նրանից հետո ստեղծվելիք աշխարհը: < Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի, Ու գարին էղավ քանց ընկուզ մի,>:

Ժամանակակից գենետիկ ինժեներիայի տեսանկյունից սա ամենևին էլ անկարելի բան չի: Ինչպես տեսանք նմանությունները շատ շատ են: Ինֆորմատիկայի տեսության մեկ այլ սկզբունք ասում է <եթե մի երևույթ պատահում է մեկ անգամ, ապա դա պատահականություն է: Եթե նույն երևույթը կրկնվում է երկրորդ անգամ, ապա դա զուգադիպություն է: Իսկ եթե նույն երևույթը կրկնվում է երրորդ և ավելի անգամ, ապա դա օրինաչափություն է>: Այս սկզբունքից ելենելով Հայոց Քրմերի վերին կաստայի ու Փոքր Մհերի պատմությունների նմանությունը ես համարում եմ ոչ պատահական օրինաչափություն: Քրիստոնյա բարբարոսների ձեռքից հրաշքով մազապուրծ մեր էպոսի վերը բերածս հատվածն էլ հենց իր մեջ ամփոփում է առեղծվածի բացատրությունը:

Նորայր Ասրյան

Загрузка...

Be the first to comment on "ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ